ՀԲ. ՌԴ-ում տնտեսական աճի անկումը կարող է խաթարել ՀՀ-ի տնտեսական հեռանկարները

ՀԲ. ՌԴ-ում տնտեսական աճի անկումը կարող է խաթարել ՀՀ-ի տնտեսական հեռանկարները

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն 2013-ի համար 3,2 տոկոս աճ է կանխատեսում Հայաստանի համար, 5 տոկոս` 2014-2016 թվականների համար` համաձայն բանկի` Համաշխարհային տնտեսության հեռանկարները ուսումնասիրության:

Հատկանշական է, որ ՀԲ-ն ավելի մեղմ է կանխատեսումներում, քան, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը, որը 2013-ի հոկտեմբերին Հայաստանի տնտեսական աճի իր ցուցանիշը 3,2 տոկոսից նվազեցրել էր 2,9 տոկոսի, 2014-ինը` 3,8-ից` 3,6 տոկոսի:

Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն ավելի լավատես է` «Առկա» գործակալությանը տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ 2013-ին ՀՆԱ աճը կլինի մոտ 4,4 տոկոս:

ՀԲ-ն, սակայն, տնտեսական աճի մեղմ կանխատեսումներին զուգահեռ որոշակի վտանգներ է տեսնում Հայաստանի համար: Ըստ միջազգային տնտեսական կառույցի կանխատեսումների` Ռուսաստանում տնտեսական աճի նվազման կանխատեսվածից ավելի կտրուկ լինելը կարող է խաթարել ԱՊՀ մի շարք երկրների տնտեսական աճի հեռանկարները:

Հայաստանը, ի մասնավորի այն երկրների շարքում է, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ներմուծման պահանջարկի, տրանսֆերտների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով: Այդ երկրներից են նաև, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---