Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի եւ Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, բողոքի ցույց կանցկացվի Թբիլիսիյում Թուրքիայի դեսապանատան մոտ: Այդ մասին Pan ARMENIAN.Net գործակալությանը հայտնել են Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնում: Միջոցառմանը ծրագրվում է Վրաստանի այլ համայնքների, ինչպես նաեւ Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը: Նույն օրը քաղաքում կանցնեն հետեւյալ միջոցառումները. պատարագ Սուրբ Գեւորգ Հայկական մայր տաճարում, Հիշատակի երեկո Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնում, հոգեւոր երգի երեկո Սուրբ Գեւորգ մայր տաճարում` Վրաստանի եկեղեցական երգչախմբերի մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ եկեղեցու բակում թեմատիկ ֆոտոցուցահանդես է կազմակերպվելու: Միջոցառումները կավարտվեն երթով, որը կանցնի Սուրբ Գեւորգ եկեղեցուց Նոր Էջմիածին եկեղեցի. եկեղեցու շուրջը մոմեր կվառվեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---