Պան Գի Մուն. Հուսով եմ` «Ժնև-2»-ի արդյունքում անցումային կառավարություն կստեղծվի

Պան Գի Մուն. Հուսով եմ` «Ժնև-2»-ի արդյունքում անցումային կառավարություն կստեղծվի

PanARMENIAN.Net - Սիրիայի անցումային կառավարությունը պետք է ձևավորվի «Ժնև-2»-ից հետո, դոնոր երկրների խորհրդաժողովում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Հուսով եմ, որ Ժնևի խորհրդաժողովի արդյունքում անցումային կառավարություն կստեղծվի»,- ասել է ՄԱԿ ղեկավարը՝ հավելելով, որ երկրի ամենալուրջ հումանիտար մարտահրավերը սովն է:

Բնակչության կեսից ավելին, ըստ Պան Գի Մունի, շտապ հումանիտար օգնության կարիք ունի: Բացի այդ նա նշել է, Սիրիայի բուժհաստատությունների մոտ 40 տոկոսը փակվել է հակամարտության հետևանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ հունվարի սկզբին Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին, պարզաբանելով Դամասկոսի պաշտոնական դիրքորոշումը, հայտարարել էր, որ Սիրիայում կոալիցիոն կառավարություն կստեղծվի, «ոչ թե իշխանության անցումային մարմին, ինչպես Իրաքում ամերիկյան օկուպացիայի ժամանակ»:

Ըստ նրա, «բանակցությունները Շվեյցարիայում ոչ մի հանգամանքներում չեն անցնի ամերիկյան, թուրքական կամ սաուդյան-ֆրանսիական օրակարգով»: Սիրիայի պտավիրակությունը, ասել է Ազ Զոուբին, Ժնև կմեկնի արդյունքի հասնելու համար, որը բխում է ազգային շահերից: Բացի այդ, այնտեղ ընդունված ցանկացած փաստաթուղթ ուժ չի ունենա, եթե սիրիացի ժողովրդի հավանությունը չստանա հանրաքվեում:

Ազ-Զոուբին նշել է, որ եթե «Ստամբուլի կոալիցիան» ձախողի Ժնևի խաղաղ խորհրդաժողովի անցկացումը, ապա «միջսիրիական երկխոսությունը, միևնույն է, կկայանա և կանցնի Դամասկոսում»:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---