Մայիսի վերջում Աջարիայում կանցնի հայ-վրացա-աջարական բիզնես ֆորում

PanARMENIAN.Net - Մայիսի վերջում Աջարիայում կանցնի հայ-վրացա-աջարական բիզնես ֆորում, որից հետո Թբիլիսիում կանցնի հայ-վրացական միջկառավարական նիստը: Հայ-վրացական եւ հայ-աջարական միությունների համանախագահ Վլադիմիր Բադալյանի խոսքերով, հայ-վրացական միությունը հաջող գործում է արդեն երկու տարի:



«Հայ-վրացական միության խնդիրներից մեկը արտերկրում Հայաստանի բնակչության միջին խավի ամառային հանգստի ապահովումն է: 2005 թվականին Աջարիայում հանգստացել է Հայաստանի 12 հզ. քաղաքացի: Հանգստացողների թիվը կարող է կրկնապատկվել, սակայն դրա համար, առաջին հերթին, պետք է լուծել տրանսպորտային խնդիրը»,- ասել է Բադալյանը:



Բադալյանը նշեց, որ ներկայումս Հայաստանից Բաթում կարելի է հասնել 16 ժամում, այն դեպքում, երբ Ջավախքում ճանապարհի կառուցումը այդ ժամանակը կկրճատի 6 ժամով: «Դա կաջակցի ոչ միայն Ջավախքի զարգացմանը, այլեւ հայ գործարարների մասնակցությանը Աջարիայում սկսված այդ երկրի տնտեսության մեջ միջոցների ներդրման գործընթացին»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---