Սիրիայի ԱԳ նախարար. Պատրաստ ենք ընդդիմության հետ գործակցել ահաբեկիչների դեմ

Սիրիայի ԱԳ նախարար. Պատրաստ ենք ընդդիմության հետ գործակցել ահաբեկիչների դեմ

PanARMENIAN.Net - Դամասկոսը պատրաստ է գործակցել ընդդիմության հետ ծայրահեղականներին հակազդելու համար, Մոսկվայում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիայի ժողովուրդն առաջին հերթին ձգտում է հաղթանակի ու հակազդեցությանն ահաբեկչությանը: Ուստի պատրաստ ենք գործակցել մյուս կողմի հետ նպատակին հասնելու համար»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները կշարունակեն օգտագործել զինված ուժերն ահաբեկիչների դեմ պայքարում:

Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարել էր, որ Սիրիայում գործող բոլոր զինյալ խմբավորումներն ահաբեկչական են, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում: Որպես «չափավոր» այդ խմբավորումներին ներկայացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման և չեն կարող մոլորեցնել սիրիացի ժողովրդին:

«Միջսիրիական երկխոսությունն երկրի ներսում կլինի անկախ «Ժնև-2»-ի արդյունքներից, և եթե «ընդդիմությունն» ու բոլոր նրանք, ով սատարում է դրան, ձախողեն խորհրդաժողովը, ապա երկխոսությունը կանցնի Սիրիայում»,- ասել է նա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---