ԵՄ. Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա22 ապրիլի 2006 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի տարածաշրջան այցի հիմնական նպատակը Հարավային Կովկասի երկրների իրավիճակի քննարկումն է, եւ այդ քննարկման հիման վրա ԵՄ Եվրոպական հարեւանության ծրագրի հերթական փուլի գործողությունների ծրագրի որոշումն է: Այդ մասին Պ.Սեմնեբին հայտարարել է ադրբեջանցի լրագրողներին: Նրա խոսքերով, Եվրամիությունը գտնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա: «Սա շատ կարեւոր եւ հիմնարար սկզբունք է: Ներկայումս բանակցությունները շարունակվում են, եւ հակամարտության կողմերը պետք է առավելագույնս օգտվեն հակամարտության հանգուցալուծման համար ստեղծվող մեխանիզմներից»,-հավելել է դիվանագետը: Պ.Սեմնեբին հույս է հայտնել, որ 2006 թվականին համաձայնության հասնելու հնարավորություն կա, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները |