Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը22 ապրիլի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կա միայն համաձայնություն ընկերության եւ Հայաստանի էներգետիկայի նախարարության միջեւ, սակայն այն կրում է շրջանակային բնույթ եւ չի անդրադառնում մանրամասներին: Ռյազանովը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, որին մեկ տարի կպահանջվի բոլոր մանրամասները պարզելու եւ կոնկրետ հարցերը լուծելու համար: Մասնավորապես, ըստ Ռյազանովի, աշխատանքային խումբը կքննարկի այն էներգետիկ օբյեկտների ցանկի հետ կապված հարցերը, որոնք հեռանկարում կընդգրկվեն այդ նախագծում, ինչպես նաեւ գազի վերամշակման ոլորտի հետ կապված հարցեր: Ըստ Ա.Ռյազանովի, կա «ԱրմՌոսգազպրոմ» համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալի հարցը»: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» մասնակցության համար կպահանջվի նաեւ միջկառավարական պայմանագիր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |