Մոսկվայում սպանվել է հայազգի ուսանող

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին սպանվել է Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցը: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, հանցագործությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա այն պատճառով, որ իշխանությունը եւ հասարակությունը անպատիժ են թողնում ազգայնամոլության դրսեւորումները երկրում: Մինչդեռ, ինչպես հաղորդոմ է ՌԻԱ «Նովոստին», սպանությունը կատարվել է աղջկա պատճառով: Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում սպանված հայը վիճել է իրեն սպանողի հետ, վիճաբանությունը աղջկա համար է եղել: Այդ մասին գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը: Այդ առնչությամբ ընդգծվում է, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա եւ ազգային դրդապատճառներ չի ունեցել: Պարզվել է նաեւ, որ մարդասպանը, Մոսկվայի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ, 1989 թվականի ծնված տղան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: Հանցագործության պահին նա երկրպագուների մի խմբի հետ գնում էր խաղը դիտելու: Ինչպես հաղորդել է Մոսկվայի դատախազության մամլո քարտուղար Սերգեյ Մարչենկոն, հայազգի ուսանողի սպանության փաստով Մոսկվայի մետրոպոլիտենի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն), հաղորդում է ՌԲԿ գործակալությունը:



Այժմ հետաքննությունը մշակում է կատարվածի մի քանի վարկածներ: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախադեպը կարող էր կատարվել այդ թվում նաեւ ազգային ատելության կամ թշնամանքի դրդապատճառներով:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի երեկոյան մետրոի «Պուշկինսկայա» կայարանում զանգվածային ծեծկռտուք է եղել: Արդյունքում մասնակիցներից մեկը, Մոսկվայի կառավարման համալսարանի հայազգի ուսանողը դանակի վերք է ստացել, եւ տեղում մահացել: Ծեծկռտուքի մյուս մասնակիցները հեռացել են պատահարի վայրից:

Մինչդեռ, ականատեսների վկայությամբ, հայ երիտասարդի վրա հարձակվել է սափրած գլխով եւ սեւազգեստ ոմն մեկը: Բացի այդ, Ներքին գործերի Մոսկվայի մետրոի պաշտպանության գծով վարչությունում նույնպես հայտնել են, որ հանցագործը սափրագլուխ է եղել, սեւազգեստ եւ կրել է բարձրաճիտկ կոշիկներ: Հայի վրա հարձակումը որեւէ տեսանելի պատճառներ չի ունեցել, հաղորդել են ՆԳՎ-ում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---