1944-ի հունվարի 27-ին Լենինգրադն ապաշրջափակվեց

1944-ի հունվարի 27-ին Լենինգրադն ապաշրջափակվեց

PanARMENIAN.Net - 1944-ի հունվարի 27-ին Լենինգրադն ապաշրջափակվեց: Շրջափակման տարիներին տարբեր տվյալներով զոհվեց 300 հազարից մինչև 1,5 մլն մարդ: Այդպես, Նյուրնբերգի դատավարությանը խոսվում էր 632 հազար մարդու մասին: Նրանցից միայն 3 տոկոսը զոհվեց ռմբակոծություններից ու հրետակոծություններից, մնացած 97 տոկոսը սովամահ եղավ:

Զոհվածների մեծ մասը հուղարկավորված է Պիսկարյովի գերեզմանատանը: Քարերին փորագրված են շրջափակումը վերապրած գրող Օլգա Բերգոլցի տողերը. «այստեղ հանգչում են լենինգրադցիները: Այստեղ են կանայք, տղամարդիկ, երեխաները, նրանց կողքին հանգչում են կարմիրբանակայինները: Կյանքի գնով նրանք պաշտպանեցին իրենց, Լենինգրադը, Հեղափոխության օրրանը: Նրանց բոլորի ազնիվ անուններն այստեղ չենք կարող թվարկել, այնքան շատ են: Սակայն, իմացեք. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

Սովամահ եղած շրջափակման զոհերի շիրիմների երկար շարքը հասնում է 640 հազարի, իսկ օդային հարձակումների ու հրետակոծությունների զոհ դարձածների շիրիմները 17 հազար են: Այս քաղաքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի քանակը հասնում է 1,2 մլն: 1941-ի հունվարի 1-ի տվյալներով Լենինգրադում մոտ երեք միլիոն մարդ է բնակվել:

Ամենամեծ վնասը հասցվեց պատմական շենքերին ու շինություններին, որոնք գտնվում էին ինչպես գերմանացիների գրաված արվարձաններում, այնպես էլ ռազմաճակատից ոչ հեռու: Ավիրվեց ու հրկիզվեց Պավլովի պալատը, այգում հատվեց 70 հազար ծառ: Հռչակավոր սաթե սենյակը, որը Պետրոս Առաջինին էր նվիրել Պրուսիայի թագավորը, գերմանացիրներն ամբողջովին դուրս բերեցին: Այն մինչ օրս չի գտնվել:

Մեծ Հայրենական պատերազմի տարիներին, մնալով շրջափակված Լենինգրադում, Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Իոսիֆ Օրբելին մեծ աշխատանք տարավ թանգարանային արժեքների պահանման ուղղությամբ: 1914-1942 թթ. նա ղեկավարել է Էրմիտաժի պահպանությունն ու տարհանումը և ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լենինգրադյան հաստատությունների տարհանումը: 1944-ին Օրբելին մասնակցել է Լենինգրադի մերձակա պալատային համալիրների հետազոտման արտակարգ հանձնաժողովի աշխատանքին և ֆաշիստների հասցրած վնասի վերականգնմանն և Ձմեռային պալատի վերականգնման աշխատանքին ու Էրմիտաժի ցուցադրությանը: Կարելի է ասել, որ Օրբելու շնորհիվ Ռուսաստանը պահպանեց Էրմիտաժը: Ակադեմիկոս Օրբելին Նյուրնբերգի 1946-ինդատավարությանը ներգրավված էր որպես վկա: 1942 -ի օգոստոսի 9-ին շրջափակված Լենինգրադում հնչեց Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան:

Ակադեմիկոս Լիխաչովի «Հիշողություններ» գրքից. «Ցուրտը կարծես մի տեսակ ներքին էր: Մարմնի ջերմությունը չափից շատ նվազ էր: Մարդու խելքը վերջինն էր մահանում: Եթե ձեռքերն ու ոտքերն արդեն հրաժարվում էին քեզ ծառայել, եթե մատերն այլևս ունակ չէին կոճկելու վերարկուիի կոճակները, եթե մարդիկ այլևս ուժ չունեին բերանը շարֆով ծածկելու, եթե բերնի շուրջ մաշկը ավելի մուգ էր դարձել, եթե դեմքը նմանվել էր մեռելի գանգոսկրի, ապա ուղեղը դեռ շարունակում էր գործել: Մարդիկ օրագրեր էին գրում ու հավատում, որ կհաջողվի մեկ օր էլ ապրել…»:

Հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգում Լենինգրադի ազատագրման 70-ամյակին նվիրված զորահանդես է:

Photo: Liveinternet
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---