Սիրիայում նորից ադրբեջանցի է սպանվել

Սիրիայում նորից ադրբեջանցի է սպանվել

PanARMENIAN.Net - Սիրիայում կրկին ազերի շահիդ է սպանվել: Ինչպես հայտնել է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել են մոջահեդների կայքերը:

Ասվում է, որ ադրբեջանցին, որին ներկայացրել են որպես Ազերի շեհիդ Օրհան Ռահիմուլլահ, Սիրիայում սպանել են սիրիական կառավարության կողմնակիցները: Սպանվածի իսկական անունն ու այն, թե Ադրբեջանի որ շրջանից է նա, չի ասվում: Մոջահեդները տարածել են նաև սպանվածի լուսանկարը:

Սիրիայում իրավիճակի սրումից հետո մի խումբ ադրբեջանցի քաղաքացիներ մեկնել են այնտեղ կռվելու տարբեր խմբավորումների կազմում: Անցած շրջանում Սիրիայում արդեն սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Սպանվածներից շատերի լուսանկարները զետեղում են մոջահեդները տարբեր սոցիալական կայքերում:

Մինչդեռ, Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն, նկատի ունենալով, որ շատերն են վերջին շրջանում մեկնում Սիրիա ու այլ երկրներ «շահիդների առաքելությամբ», ադրբեջանական մզկիթների իմամների ու ախունդների առջև պահանջ է դրել: «Մեր մարդիկ, մոռանալով Ղարաբաղը, տեղի են տալիս զանազան կոչերին ու հորդորներին, և մեկնում են օտար երկրներ: Ուր են նայում մեր իմամներն ու ախունդները: Այսօրվանից ես ամեն օր պահանջելու եմ նրանցից գրավոր հաշվետվություն ներկայացնել: Մեր ախունդներն ու իմամները, իսկական շահիդություն քարոզելով, պետք է դրա էությունը պարզաբանեն մեր երիտասարդներին ու հեռու պահեն կեղծ ճանապարհներից: Նրանք գրավոր հաշվետվություն կներկայացնեն ինձ այդ մասին»,-հայտարարել է Փաշազադեն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ըստ տարբեր տվյալների, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Ասադի դեմ են կռվում մոտ 250 ադրբեջանցիներ: Պատերազմի ողջ ընթացքում սպանվել է Ադրբեջանի մոտ 100 քաղաքացի: Անցած տարվա մայիսին Սիրիայում կռվող ազերիները հանդես եկան հերթական տեսաուղերձով, որտեղ կոչ արեցին հայրենակիցներին ջիհադի մասնակցել Սիրիայում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը: Սիրիայի գծով խորհրդաժողովը սկսվել է հունվարի 22-ին Մոնտրյոյում, հետո շարունակվել է Ժնևում: Խորհրդաժողովի նպատակն է դադարեցնել քաղաքացիական պատերազմը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---