ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ կայացել է «Կարինե» օպերետի նոր բեմադրության պրեմիերան29 հունվարի 2014 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ կայացել է դասական օպերետի հիանալի նմուշներից մեկի՝ «Կարինեի» նոր բեմադրության պրեմիերան: Մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Տիգրան Չուխաջյանի անմահ օպերետի նոր բեմադրության համար հատկացրել է 10 միլիոն դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Չուխաջյանի այս գլուխգործոցին անդրադառնում է երրորդ անգամ: Բեմադրությունն իրականացրել են նշանավոր արվեստագետներ, ՀՀ ժողովրդական արտիստներ`Երվանդ Ղազանչյանը (ռեժիսոր), Յուրի Դավթյանը (դիրիժոր), ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը (բեմանկարիչ), ճանաչված խմբավար Շուշան Հովհաննիսյանը և անվանի բալետմայստեր Աննա Կարապետյանը: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները, սիմֆոնիկ նվագախումբը, քառաձայն երգչախումբը և բալետը: Իր վառ ու թարմ գույներով, հայ ժողովրդական մեղեդիների հիանալի օգտագործմամբ, մեներգերով և հումորով, «Կարինեն»` որպես հայ դրամատուրգիայի գոհար, մինչև այժմ էլ, մնում է չգերազանցված: Այն իր ոգով և ոճով խորապես ազգային ստեղծագործություն է: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով ստանձնել է մշակութային այս գոհարի բեմադրման հովանավորությունը: Գեղագիտական դաստիրակության տեսանկյունից` անվանի կոմպոզիտորների գործերը հայ երիտասարդներին ներկայացնելը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Արվեստը զգացմունքի բարձրակետ է, ամեն լավի ու գեղեցիկի խտացում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կարինեն» հայերեն առաջին անգամ բեմադրվել է Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ` Բաքվի Մայիլյան թատրոնում 1912 թ.: Ավելի վաղ, Հ. Պարոնյանի անվան թատրոնում օպերետը բեմադրվել է 1941 և 1950, իսկ Օպերայի և բալետի թատրոնում` 1951 և 1988 թվականներին: Հետագայում արդեն` 1962թ.-ին, «Հայֆիլմ» կինոստուդիան համանուն երաժշտական ֆիլմ է նկարահանել: Տիգրան Չուխաջյանի երազանքն էր` իր օպերետի բեմադրությունը տեսնել Փարիզում: Նախագիծը, սակայն, իրականացվել է անվանի հայի մահից հետո: Մեր օրերում դեռևս շարունակվում է օպերետի բեմադրությունը: Ֆրանսահայ բեմադրիչ և դերասան Ժիրայր Փափազյանի մտահղացմամբ 2010-ին առաջին անգամ Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնում, 2011թ.-ին` Մարսելի հանրահայտ «Օդեոն» թատրոնում ներկայացվել էր օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |