Շվեյցարիան կասեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը![]() 30 հունվարի 2014 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիան կասեցրել է Իրանի հետ արժեքավոր մետաղների առևտրի համար գործող արգելքը, հայտնում է շվեյցարական կառավարությունը: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, որը երկրի բարձրագույն կոլեգիալ գործադիր մարմինն է, նաև որոշել է թուլացնել Իրանից նավթամթերքի տեղափոխման ու ապահովագրության հետ կապված գործունեության մասին մանրակրկիտ զեկույցների պարտադիր ներկայացման մասին պահանջը: Ենթադրվում է, որ վերոնշյալ մեղմացումը կգործի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 14-ը: Նախօրեին Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ֆինանսական ակտիվները ստանալու համար մտադիր են օգտվել Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Շվեյցարիայի բանկերից: Հայտնի է, որ այդ ակտիվները մինչև վերջերս ներառված էին Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ցանկում: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |