ԱՄՆ-ն առաջարկում է շարունակել Սիրիայի վերաբերյալ բանակցություններն Իրանի հետ 4 փետրվարի 2014 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանին նոր բանակցություններ սկսել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, արդեն Իրանի մասնակցությամբ: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրների վրա հղումով: Վաշինգտոնը մտադիր է նաև բանակցություններին հրավիրել Սաուդյան Արաբիային ու Թուրքիային, որոնք սատարում են ընդդիմությանը: Իրանը պետք է ներկայացնի հակամարտության մյուս կողմը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: ԵՄ ներկայացուցիչներին ԱՄՆ-ն մտադիր չէ հրավիրել բանակցությունների: Պետդեպարտամենտը մտադիր չէ հրաժարվել «Ժնև-2»-ի ձևաչափից: Այդ հանդիպումներին ներկա են լինում հակամարտության երկու կողմերը՝ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչներն ու չափավոր ընդդիմության: Սակայն Իրանի մասնակցության հրավերը վերջին պահին հետ կանչվեց ապստամբների պահանջով: Հետո ասվեց, որ ձևականորեն հրավերը չեղյալ հայտարարվեց այն պատճառով, որ Թեհրանը չէր ստորագրել Սիրիայիում իշխանափոխության կոչով կոմյունիկեն: «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովն աշխատանքը սկսեց շվեյցարական Մոնտրյոյում հունվարի 22-ին: Բանակցությունների առաջին փուլն արդեն ավարտվել է, սակայն զգալի արդյունք չի տվել: Երկրորդ փուլը մեկնարկում է փետրվարի 10-ին: Մոնտրյոյի գագաթաժողովը խոշորագույն հանդիպումը հանդիսացավ՝ նվիրված Սիրիայի իրավիճակին Ժնևի 2012 թվականի խորհրդաժողովից հետո: Մինչդեռ փետրվարի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան Մոսկվայում կքննարկեն ընդդիմադիր պատվիրակության կազմը առաջիկա «Ժնև-2»-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը: «Մենք հուսով ենք, որ ընդդիմության պատվիրակությունը ներկայացուցչական կլինի և կներառի ոչ միայն Ազգային կոալիցիայի, այլ նաև մյուս խմբավորումների անդամների: Մենք դա բազմիցս ենք ասել: Դա կլինի օրակարգի հիմնական հարցերից մեկը»,-հայտարարել է դիվանագետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |