Ամերիաբանկը մասնակցել է էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման մասին սեմինարին

Ամերիաբանկը մասնակցել է էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման մասին սեմինարին

PanARMENIAN.Net - Վերջերս INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար` էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ, որին մասնակցեցին Ամերիաբանկի աշխատակիցները: Սեմինարն ընդգրկում էր «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները: Սա յուրօրինակ հնարավորություն էր Բանկի մասնագետների համար`ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով, ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

INOGATE-ի փորձագետները ներկայացրեցին նշված ոլորտում որոշումների կայացման և ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք կբարձրացնեն Բանկի մասնագետների տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին և կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում:

Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրեց ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինասավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման և շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա: Ներկայացվեց նաև տեղեկատվություն Հայաստանում քիչ տարածում ունեցող էներգիայի այլընտրանքային աղբյուրների` քամու, արևի, բիոգազի մասին:

Կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը նշեց.«Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը: Այսպիսով, մենք սովորեցնում ենք բանկային համակարգի մասնագետներին տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ:

Մենք սովորեցնում ենք, թե ինչպես գնահատել և կառավարել ռիսկերը, ինչպես գնահատել նախագծի արժեքը, իրականացնել շահագործման ցիկլի ծախսերի վերլուծություն: Նրանք գիտեն, թե ինպես իրականացնել նշված վերլուծությունը, սակայն կիրառել այն էներգախնայող համակարգերի ոլորտում, դա փոքր-ինչ այլ գործընթաց է»:

Սեմինարը կնպաստի Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարմանը, Բանկի մասնագիտական ներուժի ամրապնդմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---