Առէկսիմբանկը երկրորդ անգամ անցել է ISO ստանդարտների հավաստագրում 6 փետրվարի 2014 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում: ABCertification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին անգամ հաստատել է, որ Առէկսիմբանկի Որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հավաստագիրը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը: Հիշեցնենք, որ 2010թ. Բանկն հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտների հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշան» տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |