Թուրքիան հրահրում է Բաքվին ցեղասպան գործողությունների հայ ժողովրդի հանդեպ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ինտերնետ-ռեսուրսներ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել եւ դատապարտվել է միջազգային կազմակերպությունների կողմից` ՄԱԿ-ի, Եվրամիության, Ելեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաեւ տասնայկ պետությունների կողմից, որոնց թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Գերմանիայի, Շվեդիայի, Վատիկանի, Լիտվայի, Սլովակիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Լեհաստանի, Լիբանանի եւ ԱՄՆ 46 նահանգների կողմից: Չնայած դրան ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ժխտում է իր տարածքում կատարաված Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, Թուրքիան միակողմանի կարգով շրջափակում է Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ոտնահարում է Թուրքիայի հայ համայնքի իրավունքները եւ նպատակաուղղված ավերում է հայկական մշակույթի հուշարձանները պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքում:



Թուրքիան նաեւ հրահրում է Ադրբեջանի պանթուրքիստական ղեկավարությանը ցեղասպան գործողությունների հայ ժողովրդի հանդեպ: Այդ քաղաքականության արդյունք հանդիսացավ հայ ժողովրդի ցեղասպանությունն Ադրբեջանի տարածքում, մասնավորապես, հայկական ջարդերը Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, ինչպես նաեւ ագրեսիան, ուղղված հայ էթնոսի լրիվ ոչնչացմանը Լեռնային Ղարաբաղում եւ մշակութային ցեղասպանությունը հայ ճարտարապետական հուշարձանների հանդեպ (վերջին դեպքը` պատմական հայկական գերեզմանոցի բարբարոսական ավերումն է Ջուղայում, Նախիջեւանում):

Այդ համատեքստում հատուկ մտահոգություն է առաջացնում համաշխարհային հանրության թույլ արձագանքը Թուրքիայում եւ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի հանդեպ, որը դարձել է այդ երկրների պաշտոնական գաղափարախոսության մի մասը»:



Հայտարարության հեղինակները հայտարարում են, որ վճռական են շարունակելու պայքարը պատմական ճշմարտության ճանաչման համար եւ հասնել արդարության հայ եւ այլ ժողովրդների հանդեպ, ովքեր տուժել են ցեղասպանությունից:



«Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը կեղտոտ ձեռքերով քաղաքական գործիչների եւ վարձու կառույցների կողմից փաստորեն վերջիններիս այդ հանցագործության հանցակից են դարձնում: Հայ ժողովուրդը գիտե ներել եւ պատրաստ է կառուցել հարաբերությունները իր բոլոր հարեւանների հետ: Սակայն հայ ժողովուրդը չի հանդուրժի սակարկությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հիշատակի եւ սգո այս օրը մենք կոչ ենք անում բարի կամքի բոլոր մարդկանց միացնել իրենց ձայնն այդ պահանջին, դատապարտել Հայոց ցեղասպանությունը եւ հասնել արդարության այդ հանցագործության զոհերի հանդեպ»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---