Եգիպտոսի նախկին նախագահին կարող են մահապատժի ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահին կարող են մահապատժի ենթարկել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի փաստաբանները, որին մեղադրում են Լիբանանի և Պաղեստինի խմբավորումների հետ դավադրության մեջ, լքել են դատարանի դահլիճը: Լսումները հետաձգվել են մինչև փետրվարի 23-ը:

Փաստաբաններն իրենց վրդովմունքն են հայտնել, քանի որ Մուրսին ու մյուս մեղադրյալները լսումների ժամանակ ձայնամեկուսիչ ապակու հետևում էին: Դա արվել է, որպեսզի նա չկարողանա խանգարել դատական նիստերին իր բղավոցներով:

Նախկին նախագահը չորս դատավարության է մասնակցելու, որոնցից երեքն արդեն սկսվել են, հայտնում է ВВС-ն: Մուրսիին կիրակի առավոտյան ուղղաթիռով տեղափոխել են Բուրջ Արաբ բանտից Կահիրեի ոստիկանության ակադեմիա:

Մեղադրյալները պնդում են, որ ապակու հետևից չի լսվում, թե ինչ է կատարվում նիստի ժամանակ, սակայն, ըստ դատավորի, նրանք կարող են հետևել նիստին ականջակալների օգնությամբ: Երբ բարձրախոսը միացած էր, Մուրսին ասել է. «Ինչի՞ ց եք վախենում: Որ ժողովրդի աջակցությունը չե՞ք ունենա»: Դատարանը հայտնել է, որ Մուրսիի համար նոր փաստաբաններ կնշանակի:

Տապալված նախագահի որոշ հակառակորդներ գտնում են, որ նրան պետք է մահապատժի ենթարկել:

2013-ի հուլիսի 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո զինվորականները Եգիպտոսի նախագահին պաշտոնանկ էին արել: Նրա դեմ մոտ 30 մլն ստորագրություն էր հավաքվել: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարության անդամներից շատերըերկրում բռնություն բորբոքելու մեղադրանքովձերբակալվել էին: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար էր դարձել Ադլի Մանսուրը, որը որոշ տվյալներով, ծագումովղպտի է:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928-ին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933-ից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվել էր Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949-ին, 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966-ին մահապատժի էր ենթարկվել: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մուրսիի կողմնակիցները հայտարարում են, որ նախագահին բռնի ուժով են պաշտոնանկ արել և դատավարությունը քաղաքականացված է լինելու: Իրավապաշտպաններն, իրենց հերթին, մեղադրում են զինվորականներին ու անվտանգության ուժերին կամայականության մեջ՝ նշելով, որ նախկին նախագահին կես տարի պահել են անհայտ վայրում առանց դատի: Նոր դատավարության շրջանակում պաշտոնանկ նախագահին և «Մահմեդական եղբայրների» ևս 35 անդամների մեղադրում են օտարերկրյա պետությունների հետ համագործակցության համար: Նրանք պնդում են, որ «Մահմեդական եղբայրներ»-ը Լիբանանի Հեզբոլլահ և Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորումների հետ դավադրության մեջ են մտել, ինչպես նաև Իրանի Իսլամական հեղափոխություն պաշտպանների կորպուսի հետ: Եթե Մուրսիին մեղավոր ճանաչեն, նրան մահապատիժ է սպառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---