Ստամբուլն ու Անկարան կարող են զրկվել խմելու ջրից

Ստամբուլն ու Անկարան կարող են զրկվել խմելու ջրից

PanARMENIAN.Net - Ստամբուլն ու Անկարան կարող են խմելու ջրի սուր պակաս զգալ, գրում է թուրքական Milliyet-ը: Այժմ Ստամբուլի ջրամբարները լիքն են 30,87 տոկոսով, իսկ Անկարայինը՝ 36 տոկոսով:

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, ամեն օր երկրի յուրաքանչյուր բնակիչ սեփական կարիքների համար 217 լիտր ջուր է օգտագործում:

Թուրքիայում բնակչության սպառած ջրի 47 տոկոսը բաժին է ընկնում ջրամբարներին, հայտնում է Թրենդ գործակալությունը: Գիտնականները պնդում են, որ մոտակա 25-30 տարում քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարները կկրճատվեն երկու անգամ: Քաղցրահամ ջուրն այսօր կազմում է Երկիր մոլորակի ջրի պաշարների մոտ 3 տոկոսը միայն: Ջրի համաշխարհային պաշարների 75 տոկոսը բաժին է ընկնում սառցադաշտերին ու սառցակույտերին, մնացած ամբողջ խմելու ջուրը գետնի տակ է: Մարդու համար դյուրին հասանելիություն ունի խմելու ջրի պաշարների միայն 1 տոկոսը:

Այսօր Հյուսիսային Ասիան, Միջին Արևելքը, Աֆրիկայի մեծ մասը, Մեքսիկայի հյուսիս-արևելքը, ԱՄՆ արևմտյան նահանգների մեծ մասը, Արգենտինան ու Չիլին, ինչպես նաև Ավստրալիայի գրեթե ողջ մայրցամաքը ջրի խիստ կարիք ունեն և ջրամատակարարումն անկայուն է:

Վերջին 40 տարում մաքուր խմելու ջրի քանակը մեկ շնչին ընկնող հաշվարկով պակասել է 60 տոկոսով: Ջրի հիմնական սպառողը գյուղատնտեսությունն է, այսօր այն սպառում է քաղցրահամ ջրի 85 տոկոսը: Հենց այդ պատճառով է, որ արհեստական ոռոգմամբ աճեցված գյուղմթերքն ավելի թանկ է:

Այսօրվա դրությամբ խմելու ջրի պակաս ունեն աշխարհի մոտ 80 երկրներ: Քաղցրահամ ջրի խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում: Միայն Չինաստանում մոտ 300 քաղաք ջրի պակաս ունի: Հատկապես ջրի պակասը զգացվում է Արևելքի երկրներում: Հաճախ ջրի խնդրի հետ կապված քաղաքական լարվածություն է առաջանում այդ երկրների միջև:

Արդեն 2025 թվականին 50 երկիր 30 մլրդ բնակչության ընդհանուր քանակով ջրի պակաս կզգա, գրում է Watermap-ը: Ըստ գիտնականների, Սևանը քաղցրահամ ջրի միակ և խոշորագույն երաշխավորված աղբյուրն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ Կովկասում: Սևանի ջրերը կարող են ապահովել Անդրկովկաի բոլոր երկրների խմելու ջրի պահանջարկը: Սևանն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---