Եվրամիությունը «վրեժխնդիր է լինում» Շվեյցարիայից միգրացիայի սահմանափակման համար

Եվրամիությունը «վրեժխնդիր է լինում» Շվեյցարիայից միգրացիայի սահմանափակման համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կասեցրել է Շվեյցարիայի հետ բանակցությունները եվրոպական կրթական ծրագրերին ու գիտական նախագծերին այդ մասնակցության վերաբերյալ: Ինչպես հայտնում է euronews-ը, որոշումը բացատրվում է վերջերս կայացած հանրաքվեի արդյունքներով, որտեղ շվեյցարացիներն արտահայտվեցին իրենց երկիր ԵՄ բնակիչների ներգաղթի կտրուկ սահմանափակման օգտին:

Բրյուսելում այդ քվեարկությունը բացասական արձագանք ունեցավ: Ըստ քվեարկության նախաձեռնողների, ներգաղթը Շվեյցարիա կտրուկ աճեց, երբ Եվրամիության հետ համաձայնագիր կնքվեց տեղաշարժի ազատության մասին:

«Շվեյցարիայի հանրաքվեի որոշումն օտարերկրացի աշխատողների համար սահմանափակումներ մտցնելու մասին հակասում է մարդկանց ազատ տեղաշարժի սկզբունքին, որն ամրագրված է Եվրամիության հետ այդ երկրի համաձայնության մեջ»,-հայտարարել են Բրյուսելում: Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասաց. «Այս հանրաքվեում հաղթողները ռացիոնալ փաստարկներ չեն բերում, այլ ապավինում են ամենաստորին բնազդներին: Իսկ չէ որ ակնհայտ է, որ անհնար է շահ ստանալ միասնական շուկայից և միաժամանակ մեկուսանալ այլ ոլորտներում: Ահա ինչի մասին է այժմ անհրաժեշտ խոսել Շվեյցարիայի կառավարության հետ»:

Հանրաքվեի նախաձեռնողը Շվեյցարիայի աջ ծայրահեղական կուսակցությունն է, որը հայտարարեց, թե օտարերկրացիները ծանր բեռ են դարձել երկրի կրթական ու տրանսպորտային համակարգի համար, զրկելով աշխատատեղերից շվեյցարացիներին: Այս փաստարկներն արձագանք գտան Շվեյցարիայի քաղաքացիների շրջանում, որի բնակչության մեկ քառորդն օտարերկրացիներ են: Շվեյցարիան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: Նրա հիմնական գործընկերը Եվրամիությունն է, սակայն ԵՄ հետ սպառման շուկան կարող է փակվել սահմանի հետ միասին; Վերլուծաբանները գտնում են, որ երկիրը կարող է փակուղում հայտնվել:

Փետրվարի 9-ին Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեում հավանություն տվեցին Շվեյցարիայի աջ ծայրահեղական ժողովրդական կուսակցության ներկայացրած առաջարկին միգրացիոն քաղաքականության խստացման մասին: Ըստ նոր կանոնների, երկրում միաժամանակ կարող են գտնվել ոչ ավելի քան 53 հազար 700 աշխատանքային ներգաղթյալներ: Իշխանությունները հայտարարում են, որ պատճառն այն է, որ ներգաղթի մակարդակն անընդունելի բարձր է: Այժմ Շվեյցարիայի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը աշխատանքային միգրանտ է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---