Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն արդեն դատարանում է

Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն արդեն դատարանում է

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը փետրվարի 18-ին հաստատել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն ու ուղարկել այն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Աբովյանի նստավայր): Դատավարությունը կանցնի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ փաստաբանի՝ հավանաբար, դատական առաջին լսումները կլինեն մարտին:

Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ Կոտայքիի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել: Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Այդպիսով, ըստ մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ -21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին:

Նոյեմբերի 4-ին դերասանը հիվանդանոցից տուն էր վերադարձել. արդեն ամսի 9-ին տեղեկություն էր տարածվել, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել։ Երբ ոստիկաններն եկել էին դերասանին կալանավորելու, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, արդյունքում Վարդան Պետրոսյանին կրկին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից արդեն՝ «Սթրես» կենտրոն` սթրեսային վիճակի ախտորոշմամբ։

Մի քանի օր կենտրոնում անցկացնելու հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պահանջել էր, որ Պետրոսյանը ներկայանա իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստին․ ներկայացել էր, արդունքում երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացվել՝ դատարանից նրան միանգամից տարել էին «Դատապարտյալների հիվցանդանոց» ՔԿՀ, որտեղ էլ մինչև օրս Պետրոսյանը գտնվում է։ Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այդ օրը նշել էր, որ դատարանը որոշումը կայացրել է առանց որևէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, թե դերասանն երկու երիտասարդների է զրկել կյանքից: Որոշումը բողոքարկվել էր, բայց ապարդյուն:

Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան, ու չնայած գրեթե համոզված էր՝ կբավարարեն բողոքը, նոյեմբերի 21-ին պարզվեց՝ չի բավարարվել, դերասանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ:

Հայտնի դերասանին կալանքի տակ առնելու ու պահելու փաստը հասարակությունում մեծ աղմուկ էր բարձրացրել թե քաղաքացիների, թե մտավորականության շրջանակում։ Ստորագրահավաք էր սկսվել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար, տասնյակ մտավորականներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչեր էին անում՝ երաշխավորելով, որ դերասանն երկրից չի հեռանա ու կներկայանա բոլոր դատական նիստերին, բայց ոչինչ չօգնեց՝ դատարանը վճռական էր։

Մամուլում նաև պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում Պետրոսյանի առողջալան վիչակի մասին, ըստ որոնց՝ անազատության մեջ նրա բուժումը լիարժեք կազմակերպելն անհնար է։ Արդարադատութան նախարար Հրայր Թովմասնայը լրագրողներին ասել էր, որ ինքն էլ, ինչպես բոլորը, անհանգստացած է դերասանի առողջությամբ ու անձամբ է կարգադրել անհրաժեշտության դեպքում այլ հիվանդանոցում աշխատող ցանկացած մասնագետի բերել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բուժումն ապահովելու համար։

Դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ հարուցված քրգործն այլ մարմին է քննելու՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը, իսկ նախկին քննիչ Հայկ Հակոբյանն արձակուրդում է: Գործը հարուցվել էր ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչությունում:

Տուժող կողմը վրդովված էր հրապարակային քննարկումներից․ փաստաբանի միջոցով նրանք հայտարարել էին, որ մինչև դերասանը մեղքը չընդունի՝ հաշտեցում չի լինի, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, նաև պահանջել, որ գործը քննվի դռնփակ՝ բավարարեցին:

Այս ընթացքում, դերասանի պաշտպանի խոսքով, մասնագետներն աշխատում էին վթարի մոդելավորված տարբերակի ստեղծման վրա։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, այն վերարտադրում է վթարըն ու դրա «մեխանիզը»՝ որտեղից են եկել մեքենաները, որտեղ են գտնվել, վթարի տեղը:

«Այն արտացոլում է հաշվարկները, որոնք կատարում են փորձագետները, հաշվարկներին մոդելային պատկերավոր տեսք է տալիս: Իրականում այն պատկերացումները, որ ունեի վթարի մեխանիզմների մասին սկզբում, և այն, ինչ մոդելավորման արդյունքները ցույց տվեցին, տարբեր էին. արդյունքների շնորհիվ պատկերն էապես փոխվեց»,- թերթին ասել էր դերասանի պաշտպանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---