Իսրայելում հաջողությամբ գործում է «Իսրայելի հայերի միությունը»

PanARMENIAN.Net - Իսրայեում արդեն մեկ տարի է ինչ գրացվել է «Իսրայելի հայերի միությունը», որը հանդիսանում է Համաշախարհային Հայկական Կոնգրեսի անդամ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Թելա-Ավիվի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման կնեսետի պատգամավոր Ալեքսանդր Ցինկները: Նրա խոսքերով, Միության անդամներ են Հայաստանից մեկնած Իսրայելի քաղաքացիները: «Մենք նույնիսկ երկու կազմկերպություն ունենք. մեկը` «Արարատ», իսկ մյուսը ստեղծել են Գյումրիից մեկնածները: Այն կոչվում է «Նաիրի»: Այնպես ստացվեց, որ այս տարի Հոլոքոստի օրը համընկավ Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա հետ, եւ ապրիլի 24-ին մենք երկուսն էլ նշեցինք: Վերջերս մենք համերգ անցկացրեցինք, որտեղ հանչեցին հայկական եւ հրեական երգեր: Կազմակերպությունը Հայաստանից նաեւ հայոց լեզվով գրքեր եւ դասագրքեր է բերում: Ընդհանրապես, հայկական համայնքը Իսրայելում ավելի մեծ է, քան Հայաստանում հրեաներինը: Մենք փաստորեն ունենք երկու համայնք. եկեղացականը Երուսաղեմում եւ աշխարիկը Թել-Ավիվում եւ այլ քաղաքներում»,- ասել է Ցինկները:



Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրենը նաեւ նշեց, որ Իսրայելում արդեն հայտնվել է «հայկական կոմպլիմենտարիզմ» տերմինը: «Մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք հայկական արտաքին քաղականության սկզբունքները, դա հետաքրքրիր է եւ կարող է պետք գալ»,- ընդգծել է Ալեքսանդր Ցինկերը
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---