Ա-320 ինքնաթիռի սեւ արկղերը կարող են եւ չհայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը վատ եղանակային պայմաններն են, հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բելցովը: Հենց բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով է անձնակազմը երկու անգամ վթարային վայրէջք պահանջել: Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդացել են վատ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: ՌԴ Արտակարգ իրավիճակենրի նախարարության նախնական տվյալներով, ինքնաթիռի բեկորները գտնվում են մեծ խորության վրա: Այդ կապակցությամբ մասնագետները չեն բացառում, որ սեւ արկղերը կարող են եւ չգտնվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---