Իրան-«վեցյակ» օրակարգից հանվել է միջուկային ծրագրի ապամոնտաժման հարցը

Իրան-«վեցյակ» օրակարգից հանվել է միջուկային ծրագրի ապամոնտաժման հարցը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի համոզմամբ, Վիեննայում մարտի 18-19-ին ընթացող Իրանի Հանրապետության ու «5+1» խմբի միջև բանակցությունները հաջող էին, քանի որ պարզաբանել են բոլոր հարցերում կողմերի դիրքորոշումը։

Զարիֆի խոսքով, այն, որ մինչև բանակցությունների սկիզբը դրա մասնակիցները միմյանց չէին հասկանում, այժմ ամբողջովին անհետացել է։ Միջնորդները վերջապես հասկացել են Իրանի դիրքորոշումը, ու, ըստ նախարարի, հենց դա է անցած բանակցությունների հիմնական ձեռքբերումը։ Բացի այդ, օրակարգից հանվել է Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժման հարցը։

Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ կողմերն առայժմ շատ հեռու են վերջնական համաձայնության գալուց, նրանց միջև մինչև հիմա էլ տարաձայնություններ կան։ Այնուամենայնիվ, վիեննական բանակցություններն Իրանի ու դրա արևմտյան գործընկերների միջև մշտական պայմանագիր կնքելու գործում կարևոր դեր են ունեցել։

Իր հերթին ԵԽ միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականությամբ գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրով երկօրյա բանակցությունները Վիեննայում անցել են լուրջ ու օգտակար։ Այդ մասին Էշթոնն ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, կողմերի միջև բանակցություններն էական են անցել, արդյունքում պայմանավորվել են դրանց նոր փուլի մասին, որը կկայանա ապրիլի 7-ից՝ 9-ը։ Սպասվում է, որ այդ հանդիպումը նույնպես կանցնի Վիեննայում։ Էշթոնի խոսքով, մարռի 18-19-ին Իրանն ու «5+1» խումբը խոսել են Արաքում միջուկային ռեակտորի կառուցման, հանրապետության տարածքում ուրանի հարստացման, ինչպս նաև Թեհրանի հանդեպ դեռ գործող պատժամիջոցները վերացնելու հնարավորության մասին, փոխանցում է Iran.ru։

2013-ի նոյեմբերի 24-ին միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ներկայացուցիչն ու Գերմանիան) ու Իրանը միջանկյալ համաձայնագիր էին ստորագրել՝ համատեղ գործողությունների նախագիծ։ Համաձայն դրա, Իրանը պարտավորվել է 6 ամսվա ընթացքում մինչև 20 տոկոսով կանգնեցնել ուրանի հարստացումն ու այդ ընթացքում 5-ից ավելի չհարստացնել այն։

Իրանը նաև պարտավորվել է ազատվել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի ամբողջ կուտակած պաշարներից, կասեցնել Արաքում ծանր ռեակտորի կառուցումը, չտեղակայել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգներ ու լայնացնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ։ Ի պատասխանը Արևմուտքը պատրաստակամություն է հայտնել մեղմացնել Հանրապետության հանդեպ կիրառվող պատժամիջոցները։ Այդ միջանկյալ պայմանավորվածությունների իրականացումը սկսվել է այս տարվա հունվարի 20-ին։

Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է արժեքավոր մեղատների վաճառքի վրա դրված արգելքը։ Այդ երկրի Դաշնային խորհուրդը նույնպես որոշում է կայացրել մեղմացնել Իրանից նավթամթերքի տեղափոխման ու ապահովագրության գործունեությանը վերաբերող մանրամասն հաշվետվությունների տրամադրման մասին պահանջը։

ԱՄՆ-ն համաձայնագիրը կստորագրի միայն այն դեպքում, եթե երեք կրիտիկական հարցի պատասխան ստանա։ Առաջինը՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը երաշխավորում է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։ Երկրորդը․ կկարողանա՞ արդյոք Թեհրանն աշխարհին համոզել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է, ինչպես այն վստահեցնում է։ Ու երրորդը՝ արդյո՞ք ԱՄՆ-ն համապատասխան միջոցներ ձեռնարկելու բավականաչափ ժամանակ կունենա, այն դեպքում, եթե Իրանը, այնուամենայնիվ, փորձի ատոմային ռումբ ստեղծել, մարտի 4-ին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---