«Ամերիաբանկ»-ն ու «Զիգզագ»-ը Սամսունգ-ի աջակցությամբ ինտերիերի դիզայնի մրցույթ են հայտարարում

«Ամերիաբանկ»-ն ու «Զիգզագ»-ը Սամսունգ-ի աջակցությամբ ինտերիերի դիզայնի մրցույթ են հայտարարում

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն և Սամսունգ ընկերությունը ինտերիերի դիզայնի համատեղմրցույթ են հայտարարում` «Ժամանակակից բիզնես միջավայր» անվամբ: Այն միտված է ստեղծելու գրավիչ, յուրօրինակ, հարմարավետ ու արդիական պայմաններով բիզնես միջավայր:

Մրցույթի շրջանակում անհրաժեշտ է ստեղծել Բանկի ներքին վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի դիզայնի և «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում Սամսունգ ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնի նախագծեր:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտներ կամ ուսանողներ` միայնակ կամ խմբով (բաղկացած առավելագույնը 4 անձից), որոնք մասնագիտացել են կամ ներկայումս մասնագիտանում են արվեստ, դիզայն և ձևավորում, ճարտարագիտություն կամ այլ հարակից գիտություններում, ինչը հնարավորություն կընձեռի ներկայացնել մրցույթի պայմաններին համապատասխանող դիզայնի նախագծեր: Կարող են մասնակցել նաև այն անհատները, որոնք արհեստավարժ են ինտերիերի դիզայնի մշակման ու ձևավորման գործընթացում և կարող են ներկայացնել դրա պայմաններին բավարարող նախագծեր: Մրցույթի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում։

Մրցույթի արդյունքները գնահատելու համար սահմանված է 3 մրցանակ, որից 1-ինը շնորհվում է Ամերիաբանկի կողմից մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին, իսկ 2-րդը՝ «Զիգզագ» և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ հաղթողին: Երրորդ մրցանակը շնորհվում է ամենաստեղծագործ աշխատանքի համար` երեք ընկերությունների համատեղ որոշմամբ:

Մրցույթին ներկայացված նախագծերը հնարավորություն ունեն միաժամանակ շահելու 2 մրցանակ: Միևնույն անձը կարող է միաժամանակ ստանալ 1-ին և 2-րդ մրցանակ, եթե հաղթող է ճանաչվել և Ամերիաբանկի հանձնաժողովի, և «Զիգզագ» ու Սամսունգ ընկերությունների հանձնաժողովի կողմից:

Մրցույթի 1-ին և 2-րդ մրցանակակիրները պարգևատրվում են հավասար չափով: Հաղթողների համար որպես մրցանակ սահմանված է Սամսունգ ապրանքանիշի համակարգիչ (մոնոբլոկ)` նախատեսված դիզայներական աշխատանքների համար, կամ նվեր-քարտ (650․000 դրամ)` «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից Սամսունգ ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:

Երրորդ տեղի հաղթողի համար որպես մրցանակ սահմանված է «Սամսունգ» ապրանքանիշի պլանշետ կամ նվեր-քարտ (300․000 դրամ)` նախատեսված «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից տվյալ տեխնիկա գնելու համար:

Դիզայնի նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է 2014-ի ապրիլի 30-ը: Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մինչև մայիսի 16-ը` ԶԼՄ-ներում, Ամերիաբանկի և Սամսունգ ընկերությունների ֆեյսբուքյան էջերում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---