Ապրիլի 8-ին Վիեննայում կմեկնարկեն Իրան-«վեցնյակ» բանակցությունները

Ապրիլի 8-ին Վիեննայում կմեկնարկեն Իրան-«վեցնյակ» բանակցությունները

PanARMENIAN.Net - Վաղը՝ ապրիլի 8-ին, Վիեննայում կմեկնարկեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցնյակի» միջև բանակցությունները: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանը: Գործողությունների համատեղ ծրագրի իրագործման մեկնարկից հետո սա կլինի Թեհրանի ներկայացուցիչների արդեն երրորդ հանդիպումը «5+1» խմբի հետ: «5+1» խմբին անդամակցում են Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Գերմանիան:

Բանակցությունների մասնակիցները շարունակում են աշխատանքն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու համար:

Գործողությունների համատեղ ծրագիրն ուժի մեջ մտավ հունվարին: Ըստ պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները:

Ենթադրվում է, որ համաձայնությունը գործելու է վեց ամիս, և կողմերն օգտագործում են այդ ժամանակը երկարաժամկետ պայմանավորվածությունների հասնելու համար, որը պետք է ցրի բոլոր մտավախությունները, թե Իրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա:

Մարտի 18-19-ին Իրանի ու «վեցնյակի» միջև հերթական բանակցություններն էին: Ըստ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի, դրանք անցնում են Վիեննայում, քանի որ պարզաբանվել են կողմերի բոլոր դիրքերը:

Ըստ Զարիֆի, կողմերի թերըմբռնումը, որ առկա էր բանակցությունների սկզբում, այժմ լիովին հաղթահարված է: Միջնորդները, վերջապես, կարողացան հասկանալ Իրանի դիրքորոշումը, ըստ նախարարի, դա է բանակցությունների հիմնական նվաճումը: Ավելին, օրակարգից հանվեց Իրանում միջուկային ծրագրից ամբողջովին հրաժարվելու պահանջը:

Ըստ Զարիֆի, կողմերը դեռ շատ հեռու են համաձայնության գալուց: Տարաձայնությունները դեռ պահպանվում են: Այնուամենայնիվ, Վիեննայի բանակցություները կարևոր գործոն են Իրանի ու նրա արևմտյան գործընկերների միջև մշտական վստահության հաստատման գործում:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում: Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է Իրանի հետ արժեքավոր մետաղների առևտրի արգելանքը:

«ԱՄՆ-ն համաձայնությունը կկնքի միայն այն դեպքում, եթե տրվի երեք հարցի պատասխանը: Առաջինը՝ եթե համաձայնությունն երաշխավորի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ: Երկրորդը՝ կկարողանա արդյոք Թեհրանը համոզել աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ է հետապնդում: Եվ երրորդը՝ կունենա արդյոք ԱՄՆ-ն բավարար ժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե Իրանն այնուամենայնիվ փորձի ատոմային ռումբ ստեղծել», -հայտարարել է Ջոն Քերին մարտի 4-ին:

Մինչդեռ Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Իրանն ու Ռուսաստանը առաջընթաց են գրանցել «նավթ ապրանքի դիմաց» սկզբունքով գործարքի հարցում, որի ծավալը, ըստ որոշ աղբյուրների, կարող է 20 մլրդ դոլարի հասնել: Գործարքը թույլ կտա Թեհրանին զգալիորեն ավելացնել էներգառեսուրսների արտահանումը՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները: ԱՄՆ-ն հայտարարել է, որ համաձայնությունը լուրջ մտահոգություն է առաջացնում և անհամատեղելի է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ, որ վարում են համաշխարհային տերություններն ու Իրանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---