Յացենյուկը խոստանում է վերադարձնել Ղրիմը, իսկ Google-ի քարտեզներում այն արդեն ՌԴ կազմում է12 ապրիլի 2014 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Հանրապետության պետխորհրդի պատգամավորները միաձայն հաստատել են տարածաշրջանի նոր սահմանադրությունը: Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր: Ըստ փաստաթղթի, Ղրիմը «ժողովրդավարական իրավական հանրապետություն է Ռուսաստանի Դաշնության կազմում»,-ասվում է սահմանադրության մեջ: Քվեարկությունից հետո պատգամավորները ծափահարություններով ողջունեցին Ղրիմի սահմանադրության ընդունումը, որից հետո դահլիճում երկու օրհներգ հնչեց՝ ՌԴ պետական հիմնն ու Ղրիմի Հանրապետությանը: Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը նշեց, որ նոր սահմանադրությունը մեծ հեռանկարներ է բացում Ղրիմի պետականության համար: «Այս հանդիսավոր արարողությունն ավարտում է նոր քաղաքական պատմության փուլը, որը մենք սկսեցինք փետրվարի 27-ին: Այդ օրվանից ընդամենը 43 օր է անցել, բայց այս կարճ ժամանակում մենք ճանապարհ անցանք Ուկրաինայի կազմում ոչ մի իրավունք չունեցող ինքնավարությունից մինչև ՌԴ սուբյեկտ՝ հավասարը հավասարների շրջանում»,-ասաց Կոնստանտինովը: Խոսնակը նշեց, որ Ղրիմի վերադարձը Ռուսաստան օրինաչափ ավարտն է մի պատմության, որը սկսվել է 60 տարի առաջ, երբ թերակղզին առանց որևէ հիմքի հանձնվեց Ուկրաինային, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչդեռ, ինչպես հայտնում է tjournal.ru-ն, Ղրիմը Google քարտեզներում արտացոլվում է որպես Ռուսաստանի տարածք ռուսական maps.google.ru դոմենի միջոցով՝ քարտեզներում տեսանելի է, որ Ուկրաինայի ու նրանից անջատված տարածքի միջև պետական սահման է անցնում: Իսկ որոնողական հուշումներում Ղրիմը դեռ որպես Ուկրաինայի տարածք է նշված: Ուկրաինական maps.google.ua-ում Ուկրաինայի ու Ղրիմի միջև այդ սահմանը չկա: Փոխարենը նշված է մոխրագույն կետագծով, ինչպիսին կա ԱՄՆ նահանգների միջև: Ճիշտ է, այդ գիծը տարբերվում է նրանից, որով Google-ը պատկերում է շրջանների սահմանները Ռուսաստանում ու Ուկրաինայում: Իսկ եթե նայենք Google-ի քարտեզները maps.google.com միջազգային դոմենով, սահմանը Ուկրաինայի ու Ղրիմի միջև գծված կլինի սև կետագծով: Ինչպես ասվում է ծառայության տեղեկագրում, նման մոտեցումը օգտագործվում է վիճահարույց սահմանների պատկերման դեպքում: Իր հերթին Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ «Ղրիմը զավթողները ստիպված են լինելու ներողություն խնդրել»: Նա խոստացավ նաև, որ դա տեղի կունենա իր կյանքի օրոք, նույն ժամանակահատվածում էլ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը: Այս լավատեսական հայտարարությունը նա արել է՝ խոսելով Ուկրաինայի տնտեսության հեռանկարների մասին: 2 տարում այն կվերականգնվի, վստահ է վարչապետի պաշտոնակատարը: Իսկ ճգնաժամի պատճառը Յացենյուկը համարում է Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը, գրում է bloknot.ru-ն: Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթթինգերը ավստրիական ORF ռադիոկայանին տված հարցազրույցում իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որոշում է պատրաստում, որի համաձայն Ուկրաինային օգնություն կցուցաբերվի Գազպրոմի առաքած գազի դիմաց վճարելու համար, հայտնում է Ուկրինֆոն: Նա տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի մտադիր է հանդիպել Ուկրաինայի էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի ու ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցայի հետ: Եվրահանձնակատարը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կվճարի գազի դիմաց ՌԴ-ին, սակայն, ըստ նրա, «ոչ թե ըստ Պուտինի հաշվարկների, այլ միայն պայմանագրի համաձայն»: Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է արտերկում ԱՄՆ հարցումով ռուսաստանցիների ապօրինի ձերբակալությունների հնարավորության մասին: ԱԳՆ-ն համարում է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրները կհետապնդեն ՌԴ քաղաքացիներին: Դիվանագետները խորհուրդ են տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ այն երկրներ ուղևորություններից, որոնց հետ ԱՄՆ-ն պայմանագիր ունի իրավախախտներին հանձնելու մասին: «ԱՄՆ վարչակազմը, որն անհիմն կերպով հրաժարվում է ընդունել Ղրիմի միացումը Ռուսաստանին, փորձում է հետապնդել ՌԴ քաղաքացիներին երրորդ երկրներում՝ հետագայում նրանց արտահանձնման ու ԱՄՆ-ում դատապարտման հեռանկարով ինչ-ինչ կասկակծելի մեղադրանքներով », -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն անտեսում է երկկողմ համաձայնությունը ՌԴ հետ քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության մասին: Ըստ պայմանագրի, ԱՄՆ-ն պետք է իրազեկի ՌԴ իշխանություններին ՌԴ քաղաքացիների դեմ առաջադրված մեղադրանքների մասին: «Սակայն, հիմնականում ամերիկյան կողմը չի իրազեկում նույնիսկ ՌԴ հյուպատոսական ծառայություններին», -հայտնում է ԱԳՆ, գրում է «Գուդոկը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |