Գազի պատճառով Արևմուտքը մտադիր է հաշտեցնել Ադրբեջանին ու Թուրքմենստանին12 ապրիլի 2014 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքը ջանում է չեզոքացնել երկար ժամանակ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև առկա լարվածությունը: Երկու երկրները կարող են նվազեցնել գազի հարցում ՌԴ-ից Եվրոպայի կախվածությունը: Ինչպես գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, Բարաք Օբամայի նախաձեռնությամբ վերականգնվում են հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների միջև: Կողմերը վերջ տվեցին Կասպից ծովում գտնվող «Քյափազ» նավթի հանքավայրի շուրջ վեճին և պայմանավորվեցին թուրքմենական գազը դեպի Եվրոպա առաքելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու մասին: Կրկին Օբամայի նախաձեռնությամբ, անցած շաբաթ տեղի ունեցավ հեռախոսազրույց Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի միջև, գրում է թերթը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Անդրկասպից գազամուղի կառուցման հարցը Կասպից ծովի հատակով: Նախագիծը հովանավորում է ԱՄՆ-ն, իսկ դա ռուսական սպառնալիքից պաշտպանության գործոն է Թուրքմենստանի ու Ադրբեջանի համար: Մոսկվան դեմ է այդ խողովակաշարի կառուցմանը և իր դիրքորոշումը հիմնավորում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի անորոշությամբ և ծովի բնապահպանական խնդիրներով: Առաջիկայում ակնկալվում է Թուրքմենստանի նախագահի այցն Ադրբեջան: ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանում գազային դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ: Ավելի վաղ, Ուկրաինայի պատճառով ԵՄ հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածության գագաթնակետում Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ անցյալ տարվա վերջում «Շահդենիզ-2» գազի ադրբեջանական հանքավայրի նախագծի ներդրումային որոշումը նոր հնարավորություններ է բացում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Սակայն Եվրոպայի հույսը միայն ադրբեջանական գազը չէ: Շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի Թուրքմենստանը: Այդ երկիրը տարեկան արդյունահանում է 32 մլրդ խմ գազ և ընդամենը մեկ խողովակաշար ունի դեպի դուրս՝ Ռուսաստանի ուղղությամբ: Արևմուտքը շահագրգռված է, որ Անդրկասպից գազամուղի նախագիծը շուտափույթ իրականացում ստանա ամենալայն մասշտաբով՝ Թենգիզ (Ղազախստան) –Թուրքմենբաշի (Թուրքմենստան) –Բաքու (Ադրբեջան) –Թբիլիսի (Վրաստան) –Էրզրում (Թուրքիա): Այս երթուղու դեպքում Եվրոպան տարեկան կարող է 20-30 մլրդ խմ գազ ստանալ: Անդրկասպից գազամուղի գաղափարն առաջին անգամ հնչեց 90-ականների վերջում, բայց այն ժամանակ Աշխաբադն ու Բաքուն պայմանավորվածության չեկան: Այդ երթուղու թողունակությունը նախագծվում էր տարեկան 30 մլրդ խմ ծավալի հաշվարկով, իսկ Բաքուն պնդում էր, որ իրեն որպես քվոտա տրամադրվի 16 մլրդ խմ: Աշխաբադը համաձայնվում էր հատկացնել արտահանվող ծավալի միայն մեկ քառորդը: Այժմ եվրոպացի սպառողների մեկ երրորդը ռուսական գազ է օգտագործում, իսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 100 տոկոսի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |