Առէկսիմբանկի զուտ շահույթը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 289 մլն դրամ

Առէկսիմբանկի զուտ շահույթը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 289 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 289.0 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98.0%-ով: Բանկի ֆինանսական արդյունքը թույլ է տվել ավելացնել բանկի սեփական միջոցները (կապիտալը) 1.4%-ով՝ հասցնելով այն 21,618.6 մլն դրամի:

Բանկից հայտնում են, որ 01.04.2014թ. դրությամբ բանկի ակտիվները կազմել են 170,830.6 մլն դրամ: Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են. Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 89,955.9 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 74,370.0 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 15,585.9 մլն դրամ:

Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 104,143.1 մլն դրամ, որից իրավաբանական անձանց միջոցները` 69,123.2 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`35,019.9 մլն դրամ:

Այսպիսով` բանկի գործունեության արդյունքները 2014թ. առաջին եռամսյակում թույլ են տվել բարելավել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը` 2013թ. առաջին եռամսյակի 3.49%-ի համեմատ հասցնելով այն մինչև 5.42%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---