Սիրիայից դուրս է բերվել թունավոր նյութերի 92 տոկոսը

Սիրիայից դուրս է բերվել թունավոր նյութերի 92 տոկոսը

PanARMENIAN.Net - Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Քաագը հայտարարել է, որ Սիրիան նախկինի պես պահպանում է թունավոր նյութերի իր արսենալը, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 1300 տոննա: Նա կոչ է արել Դամասկոսին ապահովել պայմանի կատարումը, որով ապրիլի 27-ը քիմիական զենքն երկրից հանելու վերջնաժամկետն էր:

Փորձագետների խումբը, որոնց հանձնարարվել էր ոչնչացնել Սիրիայի քիմիական արսենալը, գործում է ՄԱԿ ԱԽ ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության հովանու ներքո: «Քիմիական զենքի մեծ մասը դուրս է բերվել, բայց դեռ չի ոչնչացվել, և մինչև հունիսի 30-ը գործող ժամկետը վերաբերում է սիրիական արսենալի այդ մասին: Ահա թե ինչու այդքան կարևոր է դուրս բերել ողջ սպառազինությունը, որը գտնվում է նույն օբյեկտում»,-հայտարարել է Սիգրիդ Քաագը, հայտնում է ВВС-ին:

Նա նաև մտահոգություն է հայտնել ՄԱԿ անունից սիրիական բանակի կողմից վերջերս քլորի կիրառման առնչությամբ: Այդ թունավոր նյութը ներառված է պայմանավորվածության մեջ, որն, ինչպես շատերն են համարում, կանխեց ԱՄՆ ռազմական ներխուժումը Սիրիա: Դամասկոսը ժխտում է որպես զենք քլորի կիրառումը:

Քիմիական զենքի մեծ մասը գոյություն ունի առանձին քիմիական նյութերի տեսքով, որոնք թունավոր են դառնում միայն խառնելու դեպքում:

Ըստ Քաագի, քիմիական սպառազինման հավաքման, նախապատրաստման ու գործարկման օբյեկտներն արդեն ոչնչացված են: «Մնում են այսպես կոչված քիմիական զենքի բինար բաղադրիչները, սակայն քիմիական սպառազինության ծրագիրը Սիրիայում ըստ ՔԶԱԿ ընթացիկ զեկույցի և համապատասխան կոնվենցիայի, այլևս գոյություն չունի»,-նշել է նա:

Մինչդեռ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը խոստովանել է, որ Ֆրանսիան Սիրիայի կողմից քիմզենքի օգտագործման ապացույցներ չունի այսպես կոչված «ընդդիմության դեմ»: Թունիսում գերմանացի և թունիսցի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆաբիուսը բացասաբար պատասխանեց վերջերս Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների վերաբերյալ հարցին, հայտնում է SANA գործակալությունը:

Քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը վստահ է, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար:

Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն:

Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---