«Մահմեդական եղբայրների» ղեկավարը մահապատժի է դատապարտվել

«Մահմեդական եղբայրների» ղեկավարը մահապատժի է դատապարտվել

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Եգիպտոսի դատարանը մահվան դատապարտեց «Մահմեդական եղբայրների» գերագույն առաջնորդ Մոհամմեդ Բադիային և այդ շարժման ևս 682 կողմնակիցների, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Բադիայի դատավճիռը հեռակա կարգով է կայացվել, քանի որ իսլամիստական շարժման առաջնորդը թաքնվում է եգիպտական արդարադատությունից:

Դատավորները վերանայել են նաև նախորդ դատավճիռը 569 իսլամիստների վերաբերյալ, որոնց մահապատժի մասին որոշումը կայացվել էր մարտին: Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ու նախորդ տարվա օգոստոսին սպայի սպանության համար: Ըստ նոր որոշման, դատապարտվածների մեծ մասի համար մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկության:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում:

2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Սահմանադրությունը կասեցվեց, երկրի ղեկավարման լծակները հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվեց պաշտպանութւան նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսիի կողմից: Նոր սահմանադրությւոնը, ինչպես նախորդները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն: Հունվարի 15-16 նոր սահմանադրության օգտին քվեարկեց ընտրողների մեծ մասը՝ 95 տոկոսը:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի մայիսի 26-27-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---