Դմիտրի Ադբաշյանը բացառել է ջրում «սեւ արկղերի» վնասման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայկական աէրոբուսի «սեւ արկղերը» կարող են ջրից հանվել արդեն այսօր: Այդ մասին Երեւանում լրագորղներին է հայտարարել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին նախագահ, Ավիացիայի ազգային միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը: «Մեզ հայտնի «արկղերի» գտնվելու վայրը եւ դրանք հանելը տեխնիկայի գործ է: Շատերն են շահագրգռված, որ «սեւ արկղերը» շուտափույթ հանվեն ջրից` առաջին հերթին օդանավը արտադրող Airbus ընկերությունը, քանի որ շահագրգռված է ապացուցել, որ օդանավի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունը չի եղել»,-նշել է նա:



Օդաչուն բացառել է ջրում «սեւ արկղերի» վնասման հնարավորությունը: «Սեւ արկղերը» պատրաստվում են կայուն նյութից, որը կարող է պահպանել իր պարամետրերը մինչեւ 1100 աստիճան զրոյից բարձր` ըստ Ցելսիի: «Արկղերը» պահպանում են իրենց էներգիան եւ ազդանշաններ են ուղարկում ջրում գտնվելուց սկսած մեկ ամսվա ընթացքում»,-ընդգծել է Ադբաշյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---