Bild am Sonntag-ը պնդում է՝ Կիևի կողմից կռվում են ամերիկացի վարձկաններ

Bild am Sonntag-ը պնդում է՝ Կիևի կողմից կռվում են ամերիկացի վարձկաններ

PanARMENIAN.Net - Ըստ Bild am Sonntag թերթի, Ուկրաինայի կառավարական զորքերի կողմից կռվում են նաև վարձկաններ ԱՄՆ-ից: Էլիտային ստորաբաժանումների նախկին մարտիկները մասնակցում են գործողությունների Լուգանսկի շրջանում: Հարյուրավոր լավ վարժված ամերիկացի վարձկաններ կռվում են Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ ակտիվիստների դեմ: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել է Bild am Sonntag-ը, Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության (BND) վրա հղումով: Ըստ թերթի, 400 լավ զինված մարտիկներ Academi մասնավոր ամերիկյան պահնորդական ծառայությունից մասնակցում են ուկրաինական ուժայինների գործողություններին Լուգանսկում:

Ըստ dpa գործակալության, Academi-ին ժխտում է իր աշխատակիցների մասնցակությունը: Սակայն գերմանական թերթը գրում է, որ BND-ն ապրիլի 29-ին զեկույց էր ներկայացրել Գերմանիայի կանցլերին, որտեղ ասվում է, որ հաստատվել է պահնորդական ծառայության գաղտնի մասնակցությունը Ուկրաինայի իրադարձություններին:

Նախկինում այդ պահնորդական հաստատությունը, որի աշխատակիցները ԱՄՆ էլիտային ստորաբաժանումների նախկին ծառայողներն են, կրում էր Blackwater անվանումը: Նրանց վարձում էին արդյունաբերական կոնցեռնների ու իշխանությունների պահպանման համար երրորդ երկրներում: Հաստատությունը ԱՄՆ կողմից մասնակցել է Իրաքի ու Աֆղանստանի զինված հակամարտություններին: Ըստ միջազգային Wikileaks կազմակերպության, այդ հաստատության վարձկանները մասնակցել են քաղաքացիական անձանց խոշտանգումների ու սպանությունների Իրաքում, նշում է dpa-ն: Այսօր Academi-ն կտրականապես մերժում է, որ Blackwater-ի իրավահաջորդն է: Սակայն այն գործում է Վիրջինա նահանգի նույն կենտրոնակայանում և օգտվում է նույն վարժանքի ճամբարից Հյուսիսային Կառոլինայում: BND-ն ոչ հերքել է, ոչ էլ հաստատել է թերթի հաղորդագրությունը: Մինչդեռ, ըստ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ՌԴ նախագահը սպասում է Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում հանրաքվեի արդյունքներին և միայն դրանց արդյունքների ամփոփումից հետո կձևավորի իր վերաբերմունքը հարցումների նկատմամբ, որոնք Կիևն ու Արևմուտքն ապօրինի են համարում:

Պեսկովը նշել է, որ բարդ է կանախատեսել, թե նախագահն ինչ որոշում կկայացնի: Նա հանդիմանել է Արևմուտքին, որը մի կողմից անգործության է մատնվել, մյուս կողմից քննադատում է Ռուսաստանին: «Ի՞նչ է, Արևմուտքը չէր կարող կանխել զրահամեքենաների կիրառումը Սլավյանսկում ու Կրամատորսկում ու խուսափել խաղաղ մարդկանց սպանություններից: Նրանք չօգտագործեցին իրենց ազդեցությունն ու հիմա ոչ մի բանի համար պատասխանատու չեն, իսկ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր»,-հայտարարել է Պեսկովը:

Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, մամուլի քարտուղարը դրանք ճիզվիտական է համարում: «Նրանց համար կարևոր չէ, թե ինչպես են կատարվում պայմանավորվածությունները, երկխոսություն կա թե ոչ, կրակոցներ են հնչում թե ոչ: Նրանց համար գլխավորը ընտրություններ անցկացնելն է ու իրենց կազմակերպած հեղաշրջման օրինականության մասին իրավաբանական հարցը փակելը»,-ասել է Պեսկովը:

Ոչ Արևմուտքի երկրները, ոչ ուկրաինական իշխանությունները չեն ճանաչել հանրաքվեի արդյունքները: «Այսպես կոչված հանրաքվեները Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում անօրինական են, մենք չեն ճանաչում դրանց արդյունքները: Կազմակերպիչները չունեն ժողովրդավարական օրինականություն»,-հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Կիևը հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաները, որոնք Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում մասնակցել են «հանրաքվեին» կամ նպաստել են անցկացմանը, պատասխանատվություն են կրելու ուկրաինական օրենսդրության համաձայն: Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, ասվում է, որ արևելքում անցած «հանրաքվեն» իրավաբանական ուժ չունի և դրա արդյունքները ոչ մի իրավական հետևանք Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու վարչական բաժանման համար ունենալ չի կարող, գրում է ВВС-ին:

Ապրիլի 17-ին Ժնևում տեղի ունեցան Ուկրաինայի, ՌԴ, ԱՄՆ ու ԵՄ բանակցությունները երկրի արևելքում ճգնաժամի կարգավորման շուրջ: Կողմերը պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելուն ուղղված միջոցների, մասնավորապես, ապօրինի զինյալ կազմավորումների զինաթափման մասին: Սակայն, ապրիլին ոչ մի գործնական քայլ չարվեց: Փետրվարի վերջում Ուկրաինայի Գերագույն ռադան հեռացրեց իշխանությունից նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա ու մայիսի 25-ին նախագահական ընտրություններ նշանակելով: Մոսկվան գտնում է, որ Գերագույն ռադայի որոշումների օրինականությունը կասկածելի է:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---