ԱՄՆ-ն դիտարկում է Ադրբեջանի տարածքից Իրանին ռմբակոծելու հարցը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի միջուկային սպառազիանության գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ ԱՄՆ վարչությունը դիտարկում է Ադրբեջանի տարածքից Իրանին ռմբակոծելու հարցը: Նրա խոսքերով, եթե ծանոթանանք ռազմական քարտեզներին, ապա պարզ կդառնա, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է Ադրբեջանի տարածքում իր ուեժերի տեղակայումը: «Ներկայումս ամերիկյան հրամանատարությունը շատ հետաքրքրված է հարավկովկասյան այդ երկրում իր ուժերի տեղակայման հարցում: Ինչու՞ է դա այդքան կարեւոր: Այն Իրանի հարեւանն է: Ամենակարճ ճանապարհը դեպի Թեհրան անցնում է Կասպից ծովից ներքեւ, ուր եւ պատրաստվում է հարձակում կատարել բանակը»,- նշել է փորձագետը:



Ռիտերը գտնում է, որ զինվորականները հավատում են, որ նրանք կկարողանան այդ միսիան իրագործել եւ ծրագրում են այն իրականացնել: «Նրանք գերագույն հրամանատարից այդ առաջադրանքը կատարելու հրաման են ստացել: Ոչ մեկի մոտ չպետք է կասկած առաջանա, որ ԱՄՆ նախագահը եւ նրա շրջապատը եւ զինվորականները պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի»,- ընդգծել է Սքոթ Ռիտերը, հաղորդում է American patriot-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---