Ըստ Forbes-ի, Երևանը բիզնեսի համար առավել գրավիչ նախկին խորհրդային քաղաքների տասնյակում է

Ըստ Forbes-ի, Երևանը բիզնեսի համար առավել գրավիչ նախկին խորհրդային քաղաքների տասնյակում է

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ռուսաստանցիների համար բիզնեսի տեսակետից առավել գրավիչ նախկին խորհրդային քաղաքների վարկանիշը: Հաշվի են առնվել ոչ միայն բնակչության վճարունակությունն ու հարկային բեռը, այլև մուտքի արտոնագրերի ռեժիմը, ռուսաց լեզվի կարգավիճակը, ոչ ռեզիդենտի կողմից ընկերության գրանցման կարգը: Վարկանիշը կազմվել է հետխորհրդային տարածքում աշխատող ռուսաստանցի ձեռներեցների անձնական փորձի հիման վրա:

Ընդհանուր առմամբ ցուցակում 20 քաղաք է ներառված: Առաջին տասնյակում են Մինսկը (Բելառուս), Տալլինը (Էստոնիա), Վիլնյուսը (Լիտվա), Ալմաթին (Ղազախստան), Աստանան (Ղազախստան), Ռիգան (Լատվիա), Կիևը (Ուկրաինա), Երևանը (Հայաստան), Թբիլիսին (Վրաստան), Բաքուն (Ադրբեջան):

Նշված քաղաքներին հաջորդում են Խարկովը (Ուկրաինա), Բիշքեկը (Ղրղզստան), Օդեսան (Ուկրաինա), Դոնեցկը (Ուկրաինա), Դնեպրոպետրովսկը (Ուկրաինա), Քիշնևը (Մոլդովա), Դուշանբեն (Տաջիկստան), Տաշքենդը (Ուզբեկստան), Աշխաբադը (Թուրքմենստան) և Մոսկվան (Ռուսաստան):

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 24,3 տոկոսը 2013 թվականին բաժին է ընկել Ռուսաստանին: «2013 թ. խոշորագույն օտարերկրացի ներդրողն արգենտինահայ ձեռներց Էդուարդո Էռնեկյանն է, որը 76 մլն դոլար է ներդրել Հայաստանում: Էռնեկյանին է պատկանում Երևանի նոր օդանավակայանը, «Կոնվերս Բանկը», «Հայփոստ» փոտային համակարգը, «Կարաս» գինու արտադրությունը: Հայաստանը պատասխանում է երախտագիտությամբ. ԱԳՆ-ն պատրաստվում է տեղափոխվել, քանի որ նախարարության շենքը քաղաքի կենտրոնում 51 մլն դոլարով գնել է Էռնեկյանը՝ նա մտադիր է այնտեղ 5-աստղանի հյուրանոց բացել»,-գրում է Forbes-ը:

2013 թվականի դեկտեմբերին Forbes-ը ներկայացրեց բիզնես վարելու համար լավագույն երկրների 145 հորիզոնականով վարկանիշը: Կազմողները օգտվել են ՀԲ, Freedom House-ի, ԱՄՆ Heritage Foundation-ի, Սեփականության իրավունքների միջազգային միության, Համաշխարհային տնտեսական համաժողովի ու Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների հիման վրա:

Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցրեց 64-րդ տեղը:

Ըստ Forbes-ի վարկանիշի, առևտրի ազատության մակարդակով Հայաստանը 38-րդ տեղում է, մոնետար ազատության մակարդակով՝ 98, տեխնոլոգիաների ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել, զբաղեցնելով 6-րդ տեղը: Բարելավվել են նաև կոռուպցիայի ցուցանիշները՝ 86 տեղ, անձի ազատության ոլորտում՝ 99 տեղ: Ըստ հարկային բեռի Հայաստանը 79-րդն էր, սեփականության իրավունքի պաշտպանվածության առումով՝ 93, և ներդրումների՝ 21-րդ տեղում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---