«Գազպրոմի» ղեկավար. Եվրոպան պարտվեց Չինաստանին գազի առաքումների համար մրցակցային պայքարում

«Գազպրոմի» ղեկավար. Եվրոպան պարտվեց Չինաստանին գազի առաքումների համար մրցակցային պայքարում

PanARMENIAN.Net - Եվրոպան պարտվեց որպես գազի սպառման շուկա մրցակցային պայքարում՝ գներն Ասիայում ավելի բարձր են ու այդ միտումը կպահպանվի, գտնում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը; «Թվերը վախեցնում են՝ Եվրոպայում գազի վերագազաֆիկացման տերմինալների ծանրաբեռնվածությունը, որոնք կառուցվել են Եվրոպայում և 100 մլն տոննա հզորություն ունեն, այժմ 22 տոկոս է կազմում, այն դեպքում, երբ 2003 թվականին ծանրաբեռնվածությունը 90 տոկոս էր»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջանում:

«Հայտնի իրադարձությունները Ճապոնիայում, հայտնի իրադարձություններն Ասիայում, գազի գների զգալի տարբերությունն Եվրոպայում ու ասիական շուկաներում, հանգեցրեց նրան, որ գազն եվրոպական տերմինալներից հսկայական ծավալով հոսեց դեպի ասիական շուկա»,-ասել է «Գազպրոմի» ղեկավարը: Միլլերը հավելել էր, որ այժմ Եվրոպայում նկատվում է սեփական գազի արդյունահանման ծավալների նվազում, մասնավորապես, Նորվեգիայում ու Մեծ Բրիտանիայում, բացի այդ, նվազում են առաքումների ծավալները Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից:

Մայիսի 21-ին «Գազպրոմն» ու չինական CNPC-ը պայմանագիր կնքեցին առաջիկա 30 տարում տարեկան 38 մլն խմ գազ Չինաստան առաքելու մասին: Դեպի Չինաստան գազի առաքումների ընդհանուր արժեքը կկազմի 400 մլրդ դոլար, դա խոշորագույն պայմանագիր է «Գազպրոմի» համար: Գազի գինը կապակցված է նավթի ու նավթամթերքի արժեքի հետ, առաքումները կարող են սկսվել 4-6 տարուց:

«Ավանսը գազի դիմաց սկզբունքորեն համաձայնեցված է՝ 25 մլրդ դոլար»,-հայտարարել է ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստին.:

Մինչդեռ, ըստ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսեյ Մեշկովի, Ռուսաստանի ակտիվ գործակցությունը Չինաստանի հետ դրդում է Եվրոպային փոխշահավետ գործակցության Մոսկվայի հետ: «Ռուսաստանը մեծ երկիր է, որն ունի բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, տնտեսական կապեր: Հակառակը, մեր ակտիվ գործակցությունը Չինաստանի հետ միայն խթանում է մեր եվրոպացի գործընկերներին փոխշահավետ գործակցության»,-նշել է ռուս դիվանագետը: Նա նշեց, որ Եվրոպան նույնպես ակտիվորեն աշխատում է Չինաստանի հետ: «Ռուսաստանը Եվրամիության երրորդ տնտեսական գործընկերն է 400 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ, բայց Եվրամիության երկրորդ գործընկերը Չինաստանն է, ուստի ես հակասություններ չեմ տեսնում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետաքրքրությունն Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանդեպ աճել է վերջին 15 տարում, մենք բազում շահեր ունենք այդ տարածաշրջանում»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---