Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար26 մայիսի 2014 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը։ Մինչև այդ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր Էրիկ Մինասյանը։ Հրայր Թովմասյանը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում, այնուհետև՝ ավարտել ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժինը։ 1996-2001-ն աշխատել է Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։ 2001-ի ապրիլ-օգոստոսին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար, 1998-ից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) և «Գլաձոր» համալսարաններում։ 2001-2010-ին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան, 2010-ի հունվարից՝ Գերմանական տեխնիկական գործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։ 2006-ից դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, որի շրջանավարտն է։ 2010-ի դեկտեմբերի 17-ից 2014-ի ապրիլի 30-ը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ 2012-ի մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |