Իրանն ու «վեցյակը» կհանդիպեն Վիեննայում հունիսի 16-ին

Իրանն ու «վեցյակը» կհանդիպեն Վիեննայում հունիսի 16-ին

PanARMENIAN.Net - Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսի 16-20-ը Վիեննայում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Ըստ Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մանի, հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում ԵՄ գերագույն ներկայացուցչի ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպմանը: Ավելի վաղ Մանը կարծիք էր հայտնել, որ աշխատանքը ապագա համապարփակ համաձայնագրի վրա ամիսներ կտևի: «Մենք պետք է դեռ շատ աշխատանք տանենք առաջիկա շաբաթներին ու ամիսներին, սակայն ԵՄ գերագույն ներկայացուցչի դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ հասնել համաձայնության, որը կգոհացնի բոլոր կողմերին և կփարատի միջազգային հանրության մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը ստացավ արդեն փետրվարին: Մայիսի 16-ին Վիեննայում ավարտվեց Իրանի ու «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը: Զգալի արդյունքներ չարձանագրվեցին: Համապարփակ համաձայնագրի գոնե որոշ հատվածներ համաձայնեցնելու կողմերի փորձերն ապարդյուն եղան, սակայն, ըստ պատվիրակությունների ներկայացուցիչների, հույս կա, որ մինչև հուլիսի 20-ը հնարավոր կլինի պատրաստել ամբողջական փաստաթուղթը:

Իրանի ու «վեցյակի» բանակցությունների երրորդ փուլը ապրիլին ընդգրկեց Իրանի միջուկային ծրագրի ամբողջ համալիրը, հաջորդ հանդիպմանը հարկ կլինի հաղթահարել առկա տարաձայնությունները, հանդիպման ավարտին հայտարարեցին Քեթրին Էշթոնն ու Ջավադ Զարիֆը: Նրանք բնութագրեցին բանակցությունները որպես «էական ու մանրակրկիտ»: Կողմերը հասկացրեցին, որ հաջորդ հանդիպմանը մեծ աշխատանք պետք է արվի տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ:

«Ինտենսիվ աշխատանք կպահանջվի տարաձայնությունները հաղթահարելու համար: Այժմ մենք կանցնենք բանակցությունների հաջորդ փուլին մերձեցնելու համար տեսակետներն առանցքային հարցերի շուրջ և կաշխատենք հնարավոր համապարփակ համաձայնության առանձին տարրերի վրա»,-հայտարարեցին Էշթոնն ու Զարիֆը: Վիեննայում մարտի 18-19-ը տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլում կողմերը հայտարարեցին, որ քննարկել են Արակում ծանր ջրի վրա աշխատող ռեակտորի ճակատագիրը, ուրանի հարստացման հարցը, միջազային գործակցութունը խաղաղ ատոմի ոլորտում: Ինչպես ավելի վաղ հայտնել էին դիվանագիտական աղբյուրները Վիեննայում, առաջին փուլում որոշվեցին 9 թեմաներ բանակցությունների համար, որոնք պետք է ավարտվեն հուլիսի 20-ին:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---