Աբխազիայում սպասում են նոր վարչապետին

Աբխազիայում սպասում են նոր վարչապետին

PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարակշռության հարցերի պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի, այժմ Աբխազիայում պայքար է գնում իշխանության համար: «Մարդիկ, որոնք պահանջներ են ներկայացնում Աբխազիայում, հայտարարում են, որ Աբխազիայում բնակվող որոշ ազգային խմբերի վրա պետք է ճնշում գործադրել: Կարծում եմ, որ XXI-րդ դարում նման արժեքների կիրառումը լավ արդյունքի չի հանգեցնի: Հատկապես այն դեպքում, երբ Վրաստանի կառավարությունը վերջին շրջանում կտրուկ փոխել է քաղաքականությունն ու հարաբերությունները վրաց-աբխազական շփումներում: Մենք աբխազներին երկխոսություն ենք առաջարկում և բոլոր հարցերի քննարկում, ինչը նրանց չեն առաջարկել նախորդ իշխանությունները: Այն ֆոնի վրա, որ բաժանարար գծում լարվածությունը չեզոքացվել է, մարդիկ չեն անհետանում և չկան կասկածներ ահաբեկչական գործողությունների առումով, դա կատարվում է նոր իշխանությունների օրոք՝ 2012 թ. հետո, ոչ թե մինչ այդ: Այս ֆոնին Գալիի շրջանում բնակվող քաղաքացիների հանդեպ ճնշումը համարժեք չէ և չի համապատասխանում հակամարտության հաշտեցման ու կարգավորման միտումին»,-ասել է Զաքարեիշվիլին:

Ըստ նրա, Մոսկվան իր կանոններն է հաստատում Աբխազիայում: «Հիմա Աբխազիայում պայքար է գնում իշխանության համար: Այնտեղ քաղաքական վերնախավը հոմոգեն է: Տեղի բնակչությունը չպետք է ներքաշվի այդ պայքարին: Հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի, և բնակչությունը, առնվազն, հնարավորություն կունենա ապրել այնպես, ինչպես մինչ այդ: Մոսկվան սեփական կանոններն է հաստատում հանրապետությունում: Վրաստանի տարածքն օկուպացված է: Աբխազիան մեր հետ շփվում է Ռուսաստանի միջնորդությամբ»,-ասել է Զաքարեիշվիլին:

Մինչդեռ, Աբխազիայի կառավարության նոր ղեկավարը հայտնի կդառնա հունիսի 2-ին, հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Ժողովրդական միասնության համաժողով» կուսակցության ղեկավար Ռաուլ Հաջիմբան:

Մեկնաբանելով վարչապետ Լակերբայի որոշումը, որը չցանկացավ հրաժարական տալ, Հաջիմբան նշել է, որ երբ նախագահը հեռանում է պաշտոնից, ըստ օրենքի, հաջորդն առաջ է գալիս վարչապետի հրաժարականի հարցը: Պատասխանելով հարցին, թե ինչպես հաջողվեց ստիպել Աբխազիայի նախագահին հրաժարական տալ, Հաջիմբան նշեց, որ, նրա կարծիքով, «երկու կողմերը հասկացան, որ այդպես այլևս չի կարող շարունակվել»:

«Չեմ կարող ասել, թե ինչը վերջին կաթիլը դարձավ, բայց ժամանակը գնում էր, և հաջորդ օրվա հանրահավաքի հեռանկարները խմորումներ էին առաջացնում մեր մարդկանց շրջանում, դա կլիներ հերթական դիմակայությունը, որից պետք էր խուսափել»,-ասել է նա:

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական տվեց հունիսի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---