Իսրայելի տասներորդ նախագահ է ընտրվել նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը

Իսրայելի տասներորդ նախագահ է ընտրվել նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը

PanARMENIAN.Net - Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով պատգամավոր Մեիր Շիտրիտին («Ա-Տնուա»), ընտրվել է Իսրայելի տասներորդ նախագահ:

Ըստ արդյունքների, որոնք հայտարարեց Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, երկրորդ փուլում Ռիվլինի օգտին քվեարկեց 63 պատգամավոր, իսկ Շիտրիտի համար ձայն տվեց 53 պատգամավոր, հայտնում է newsru.co.il-ը:

Քնեսեթում 2011 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված Կրթության, մշակույթի ու սպորտի կոմիտեի նիստում, Քնեսեթի խոսնակ Ռիվլինը, որը Ցեղասպանության ճանաչման կողմնակից է, հայտարարեց, որ Անկարայի ու Երևանի տարաձայնությունները չպետք է «ջնջեն» պատմական փաստերը:

Ըստ նրա, չի կարելի վիճարկել 96 տարի առաջ տեղի ունեցած հայ բնակչության զանգվածային ջարդի փաստը: Նա նշեց, որ այս փաստի ճանաչումը ոչ մի կապ չունի այսօրվա Թուրքիայի հետ, խոսքը պատմական իրադարձության մասին է: «Չնայած, որ ես չեմ թաքցնում հայացքներս, Թուրքիան երբեք չի մտածել ինձ «անցանկալի անձ» հայտարարելու մասին»,-հավելել է նա:

2013 թվականի ապրիլի 23-ին Իսրայելի Քնեսեթը նշեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնմանը, Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարեց. «Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանության մասին ի շահ քաղաքականության: Որպես մարդ և հրեա, մենք չպետք է անտեսենք մյուսների տառապանքները, չնայած դիվանագիտական պայմաններին, որքան էլ դրանք կարևոր լլինեն: Մենք պետք է շարունակենք նշել հայերի կոտորածի տարելիցը, չնայած մեր այսօրվա դաշնակցային հարաբերություններին Թուրքիայի հետ»:

Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է և նախագահին ընտրում է Քնեսեթը: Նա հիմնականում ներկայացուցչական դեր է կատարում, փաստացի իշխանությունը երկրում վարչապետի ձեռքում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---