Թուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրել նախագահի պաշտոնի համար

Թուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրել նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն և «Ազգայնական շարժում» կուսակցությունը եկել են համաձայնության օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Ղըլիչդարօղլուի և Դևլեթ Բախչելիի հանդիպմանը որոշվել է առաջադրել Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) նախկին նախագահ Էքմալեդդին Իսհանօղլուի թեկնածությունը: Նա եղել է ԻԿԿ նախագահ 2005-2014 թթ.:

Ղըլիչդարօղլուն և Բախչելին հանդիպել են Անկարայում հունիսի 16-ին:

Ինչպես արդեն ասվել է, իշխող Արդարության և զարգացման կուսակցությունից (ԱԶԿ) երկրի նախագահի պաշտոնում կառաջադրվի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների անհրաժեշտ 51 տոկոսն առաջին փուլում, երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Աբդուլլահ Գյուլի 7-ամյա պաշտոնավարման ժամկետը սպառվում է օգոստոսի 28-ին:

Օրենսդիր իշխանությունը պատկանում է միապալատ խորհրդարանին՝ Մեծ ազգային ժողովին, որը բաղկացած է 550 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարով համամասնական ներկայացուցչությամբ համընդհանուր ուղիղ քվեարկությամբ: Կուսակցությունների համար ստորին շեմը 10 տոկոս է: Պետության ղեկավարին՝ նախագահին, ընտրում է Մեծ ազգային ժողովը 7 տարի ժամկետով, նա կատարում է ներկայացուցչական գործառույթներ:

Ըստ 1982 թ. սահմանադրական ուղղումների, պետության ղեկավարը ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: Ընտրությունները տեղի կունենան 4 տարին մեկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---