Իսլամիստները հավակնում են Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ գավառին

Իսլամիստները հավակնում են Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ գավառին

PanARMENIAN.Net - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորումը «նոր քարտեզ» է հրապարակել, որտեղ նշված են այն երկրները, որտեղ կազմակերպությունը պատրաստվում է շարիաթի վրա հիմնված պետություններ ստեղծել: Քարտեզը զետեղվել է Twitter միկրոբլոգում:

Թուրքիայում իսլամիստները հավակնում են Հաթայ գավառին: Մերձավոր Արևելքի երկրների շարքում՝ Պաղեստինին, Հորդանանին, Լիբանանին, Սիրիային ու Եգիպտոսին: Ահաբեկիչները մտադիր են իսլամը տարածել նաև Իսպանիայի վրա, հավանաբար, ի հիշատակ Արաբական խալիֆայության նախկին հզորության, գրում է Sozcu-ն:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---