Ռուսաստանում փողոցային ավազակությունից ոչ ոք ապահովագրված չէ, առանց տարբերության` ինչ գույնի է նրա մաշկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների սանձարձակություն չկա, սակայն կա պարզապես ընդհանուր հանցագործության սանձարձակություն, որոնց մեջ կա նաեւ այլազգիներ սպանություններ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանկտ-Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի» նախագահ, Աշախարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը: «Ես այդպես խոսելու հիմքեր ունեմ, քանի որ ես այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվել եմ: Ինքներդ դատեք. տարեկան լինում է 100 հզ. հանցագործություն, որոնց արդյունքում ավազակների ձեռքից մահանում է 60 հզ մարդ: Նույն քանակությամբ մարդ անհայտ կորում է, այդ թվում 24 հզ. երեխա: Այս վիճակագրության մեջ հավատքի կամ ազգային պատկանելության հողի վար կատարված հանցագործությունները չափազանց քիչ են»,- նշել է նա: Քաղաքագետի կարծիքով, վերը ասվածը չի նշանակում, որ այդպսիսի հանցագործություններ չկան: Դրանք կան, սակայն չի կարելի ասել, որ կա ֆաշիզմի սպառնալիք կամ «Պետերբուրգը ֆաշիզմի մայրաքաղաքն է»:



«Ռուսաստանում կան խնդիրեներ, ավելի ճիշտ, ռուս ազգը ունի մեծ խնդիրներ: Հարցի արժեքն է` լինել թե չլինել ռուս էթնոսին ընդհանրապես: Հակիրճ նշում եմ այդ խնդիրները, որոնց մասին Դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Ռուս բնակչության ազգագրական անկումը; ռուս բնակչության առողջության վատթարացումը: Ռուս բնակչության հոգեբանական վիճակը ծանր է: Երկրում ինքնասպանությունից մահանում է 50-60 հզ. մարդ (մեծ մասամբ երիտասարդներ), ավերված է կրթական համակարգը: Այսօր Ռուսասատնում գոյություն ունեն 200.000 չգրանցված հրազեն; Ռուսասատնում չկա իշխանության այնպիսի ճյուղ, որտեղ չկա կաշառակերություն»,- ընդգծել է Ստեփանյանը:



Նրա խոսքերով հենց դա է հանդիսանում Ռուսաստանում հանցագործության սանձարձակության պատճառ: «Յուրաքանչյուր կետ, որ ես նշեցի, Ռուսաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում: Եթե ռուս ժողովուրդը լիներ կոլեկտիվ ձայն, ապա նա վաղուց արդեն SOS ազդանշանը կտար: Ես ուշադրություն եմ դարձրել, որ բոլոր, այդ թվում ժողովրդագրական նախագծերը ռուսների մոտ որեւէ էմոցիա չեն առաջացնում: Այդ ծրագրերը չափազանց ուշացած են»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Արա Ստեփանյանը նշել է, որ Ռուսաստանում փողոցային ավազակությունից ոչ ոք ապահովագրված չէ, առանց տարբերության` որ Աստծուն է նա աղոթում կամ ինչ գույնի է նրա մաշկը: «Պետերբուրգում դեպքեր են հայտնի, երբ հայտնաբերել են աֆրիկացու վրա ավազակային հանցագործություն կատարած հանցագործներին, որոնք ոչ միայն սքինհեդ չեն եղել, այլ նույնիսկ ադրբեջանցի էին: Այդ փաստը խոսում է այն մասին, որ այլազգիների նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում, հանցագործներին փնտրելու են սքինհեդական կազմակերպություններում: Ցանկանում եմ նշել, որ հանցագործության սանձարձակությունից առաջին հերթին տուժում են իրենք` ռուսները»,- ասել է քաղաքագիտական ասոցիացիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---