«Ադրբեջանական կողմը ձգտում է խաղաղության հասնել տարածաշրջանում»,- հավաստիացնում են Բաքվում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կներկայացնի իր «անփոփոխ դիրքորոշումը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահների մայիսի 24-25 Բաքու կատարելիք այցը: Նրա խոսքերով, «ադրբեջանական կողմը ձգտում է խաղաղության հասնել տարածաշրջանում, այդ պատճառով հակամարտության կարգավորման փուլային տարբերակը ամենաօպտիմալն է համարում»: «Եթե «փուլային գործընթացը» իր արտացոլումը գտնի, ապա առաջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջն օկուպացված տարածքները կազատագրվեն, գաղթականները կվերդառնան իրենց հարազատ օջախները: Դրանից հետո, իհարկե, հարազատ տներ պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղից, Շուշիից գաղթած ադրբեջանցիները: Եվ երբ ապրելու նորմալ պայմաններ ստեղծվեն, կգործի նաեւ տնտեսությունը»,- ընդգծել է նախարարը: Ինչպես նշել է Է. Մամեդյարովը, միայն դրանից հետո կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---