Ալեքսադր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում Բելառուսիային աջակցելու համար23 մայիսի 2006 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Բելառուսիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոն բարձր է գնահատել Բելառուսիայում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանի ներդրումը հայ-բելոռուսական երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ, հայտնում է Հայաստանում Բելառուսիայի դեսպանատան կայքը: Մայիսի 22-ին Սուրեն Հարությունյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ Բելառուսիայի նախագահը նշել է. «Դուք ոչ միայն մեր բարեկամ երկրի դեսպանն եք, այլեւ մեր ընկերն եք: Չեմ հիշում որեւէ դեպք, որ Դուք լռեիք, էլ չեմ ասում, որ բացասաբար խոսեիք մեր երկրի մասին: Դուք ցավել եք Բելառուսիայի համար, ինչպես Հայաստանի համար: Այդպիսի մարդկանցից դժվար է բաժանվել, նրանք միշտ պետք է աշխատեն երկկողմանի բարեկամական հարաբերությունների զարգացման համար»:Ա. Լուկոշենկոն ընդգծել է, որ Սուրեն Հարությունյանը 7 տարի առաջ իր դիվանագիտական առաքելությունը սկսել է «զրոյից»` դիվանագիտական, քաղաքական, տնտեսական բնագավառներում: Նրա խոսքերով, «երկկողմանի սերտ հարաբերությունների ճանապարհն արդեն կառուցվել է»: Այդ մասին, մասնավորապես, վկայում է երկոկղմանի ապրանքափոխանակության աճի տեմպերը: Բելոռուսիայի նախագահը համոզվածություն է հայտնել, որ Սուրեն Հարությունյանի հետեւորդը նրա ուղին կշարունակի մեր երկրների երկկողմանի կապերի զարգացման համար: Ալեքսադր Լուկոշենկոն շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում Բելոռուսիային աջակցելու համար: «Մենք զգում ենք ձեր երկրի աջակցույունն ու օգնությունը միջազգային կազմակերպություններում, բոլոր միջազգային միջոցառումներում: Հայաստանը` որպես մեր բարեկամ երկիր, միշտ մեզ օգնել է»: Իր հերթին, Հայաստանի դեսպանը նշել է, որ Բելառուսիայի նախագահի, կառավարության աջակցությունը հիմք է դարձել երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար: «Յոթ տարի աշխատելով Բելառուսիայում ես միշտ պաշտպանել եմ նրա շահերը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում չի եղել դեպք, որ տատանվեմ ձեր երկրի եւ նախագահի առումով»,- ասել է դեսպանը: Սուրեն Հարությունյանը Ալեքսանդր Լուկոշենկոյին նվիրեց իր վերջերս լույս տեսած գիրքը` «Մարդիկ, տարիներ, կյանք» վերնագրի ներքո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |