ՌԴ-ում երկքաղաքացիությունը թաքցնելու համար այսուհետ քրեական պատասխանատվություն կկիրառվի

ՌԴ-ում երկքաղաքացիությունը թաքցնելու համար այսուհետ քրեական պատասխանատվություն կկիրառվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը, սակայն քաղաքացիություն ստանալու մասին իրազեկման ձևը դեռ չի հաստատվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի վերջում ՌԴ նախագահը ստորագրեց երկքաղաքացիությունը թաքցնելու մասին օրենքը: Օրենքը լրամշակվեց հոդվածով, որի համաձայն անձը, որը ՌԴ հետ մեկտեղ ստացել է նաև այլ քաղաքացիություն կամ օտարերկրյա պետությունում բնակվելու իրավունք, երկու ամսվա ընթացքում պետք է գրավոր իրազեկի ՌԴ ԴՄԾ մարմիններին:

Այդ պահանջը չկատարելու համար մինչև 200 հազար ռուբլի (5,8 հազար դոլար) կամ դատապարտյալի մեկ տարվա եկամուտի չափով քրեական տուգանք է սահմանվում, կամ էլ 400 ժամ հարկադիր աշխատանք: Քրեական պատասխանատվություն կկիրառվի միայն այն դեպքում, եթե օտարերկրյա քաղաքացիություն ստանալու մասին իրազեկման պարտավորությունը չկատարվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ռուսաստանի ԴՄԾ-ում, օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 4-ին: Սակայն ենթաօրենսդրական ակտերն իրազեկման կարգի մասին դեռ չեն հաստատվել: Հայտնի է, որ իրազեկման հաշվառումն իրականացնում է Ռուսաստանի ԴՄԾ-ն էլեկտրոնային ձևով կենտրոնացված տեղեկատվական ռեսուրսի տեսքով, ինչպես նաև իրազեկումների հաշվառման մատյանում համապատասխան գրառումների տեսքով:

Երկքաղաքացիության մասին իրազեկման համար պարտադիր չի լինի ներկայանալ ծառայության բաժանմունք, դա հնարավոր կլինի անել նաև փոստով: Իրազեկմանը հարկ կլինի կցել անձը հաստատող փաստաթղթի, և այլ քաղաքացիության առկայությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

Մինչ այս նորամուծությունը, օրենքի համաձայն, Ռուսաստանը չէր արգելում երկքաղաքացիությունը, սակայն ցանկացած իրավաբանական հարցում երկքաղաքացիություն ունեցող անձին համարում էր միայն ՌԴ քաղաքացի, եթե մյուսը նշված չէր դաշնային օրենքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---