Ժակ Շիրակը մատնանշել է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժշետությունը30 մայիսի 2006 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժշետությունն է մատնանշել մայիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ հիշեցրել է, թե որքան կարեւոր է խաղաղությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար»: Ինչպես հաղորդել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, Ֆրանսիայի նախագահը «հաստատել է մայիսի 25-ին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ներկայացուցիչերի արած հայտարարության սկզբունքները», որտեղ նշվում է, թե «ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |