Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են զինադադար հաստատել. Գազայի բնակիչները մարդասիրական օգնություն կստանան27 օգոստոսի 2014 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, թե Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում զինադադարի հաստատման հարցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ համաձայնության մասին հայտարարել էին պաղեստինյան ինքնավարության իշխանությունները և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները: Ավելի ուշ, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, լուրը հաստատել է պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը: Իսրայելը հաստատել է, որ ընդունում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ պատրաստ են մարդասիրական օգնություն և շինանյութ տրամադրել Գազային: Պաղեստինյան աղբյուրներն ավելի վաղ նշում էին, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում երկու կողմից, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման թուլացում, ինչի շնորհիվ Գազայի բնակիչները կարող են մարդասիրական օգնություն և շինանյութ ստանալ: Կրակի հնարավոր դադարեցման մասին հաղորդագրությանը նախորդել են Իսրայելի ու պաղեստինցիների միջև փոխադարձ հրաձգությունները: Օգոստոսի 26-ի առավոտյան իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածի բարձրահարկերին ավիահարված են հասցրել, ինչի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է «Բաշա աշտարակը», որում տեղակայված էին բնակարաններ և գրասենյակներ: Մեծապես տուժել է նաև «Իտալական համալիրը»: Արդյունքում վիրավորվել է 10 մարդ: Հաղորդվում է, որ զոհեր չեն եղել, քանի որ շենքերում գտնվող մարդիկ բարեհաջող լքել են դրանք` Իսրայելի կողմից ստանալով նախատեսվող հարձակման մասին զգուշացում: Միևնույն ժամանակ Գազայի հատվածից արձակված հրթիռը հարվածել է իսրայելական Աշկելոն քաղաքի բնակելի շենքերից մեկին: Քսան մարդ` այդ թվում 5 երեխա, թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է տեղի ոստիկանությունը: Եվս մեկ հրթիռ զինվորականներին հաջողվել է վնասազերծել Թել Ավիվի մոտակայքում: Մինչ այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Գազայի հատվածում հերթական զինադադարն ու զգուշացրել, որ համաձայնագրի ցանկացած խախտում կլինի «պարզապես անպատասխանատու քայլ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա նաև հույս է հայտնել, որ զինադադարը կվերաճի քաղաքական գործընթացի, որը կայուն խաղաղության հաստատման միակ ճանապարհն է: Հուլիսի 8-ից, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, կողմերը մի քանի անգամ որոշել են «մարդասիրական ընդմիջում» հայտարարել: Բայց ամեն անգամ հրադադարի ռեժիմը կամ խախտել են, կամ դրա ժամկետի ավարտից հետո ավելի մեծ թափով վերսկսել մարտերը: Արդեն 50 օր տևող հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 2,1 հազար պաղեստինցի և 68 իսրայելցի: Photo: EPA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |