«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում29 օգոստոսի 2014 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներին և ողջունել սեփական արմատները ճանաչելու նրանց ձգտումը: Նա կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում չափազանց կարևորվում և քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենիքը բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ՝ հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով. Հայաստանն ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր: «Ողջունելի և խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Այժմ դուք մեր սիրելի Հայաստանի դեսպաններն եք աշխարհում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին: 2004-ից ի վեր Y:PhotoarchiveSocialcarsIMG_6071.jpgՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում: «Որտեղ էլ որ լինեն աշխարհով մեկ սփռված հայերը` պետք է կարևոր համարեն Հայաստանի տնտեսության զարգացումը: Ուրիշ էլ ո՞վ պետք է հոգա երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության մասին, եթե ոչ՝ մենք: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և աշխատասեր: Հարկավոր է միայն հիշել, որ աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը: Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |