Սահմանազատվելով Մերձդնեստրից՝ Ուկրաինան մտադիր է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին![]() 3 սեպտեմբերի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան սկսում է կյանքի կոչել «Պատ» նախագիծը, որը նախատեսում է իրական պետական սահմանի կառուցում Ռուսաստանի Դաշնության հետ, սեպտեմբերի 3-ին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Մենք սկսում ենք «Պատ» նախագիծը: Դա Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև իրական պետական սահմանի կառուցում է»,-ասել է վարչապետը նախարարների կաբինետի նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի վերջում ծանր ռազմական տեխնիկայի առաջխաղացումը արգելակելու և մաքսանենգ ապրանքների տեղաշարժը կասեցնելու նպատակով ուկրաինա-մոլդովական սահմանի Մերձդնեստրի հատվածում ինժեներական ամրակայման աշխատանքներ սկսվեցին՝ 450-կիլոմետրանոց հատվածում սկսցեին փորել 3,5 մ լայնությամբ ու 2-3 մ խորությամբ խրամուղի: «Փոսի առաջին 5 կիլոմետրը Բելգորոդ-Դնեստր սահմանագծում արդեն փորված է: Ինժեներական աշխատանքներն ընթանում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ, որն աշխատում է շուրջօրյա, շաբաթական առաջ անցնելով 2,5 կմ»,-ասաց այն ժամանակ Ուկրաինայի Պետսահմանապահ ծառայության Հարավային տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը մոտ 1018 կմ է, այդ թվում 450-կիլոմետրանոց հատվածն անցնում է ինքնահռչակ Մերձդնեստրի տարածքով: Որոշ ԶԼՄ-ներ նշում էին, որ Ուկրաինան մտավախություն ունի, որ Մերձդնեստրի կողմից կարող են տանկեր ներխուժել: Հուլիսի 25-ին Մերձդնեստրում անցան լայնածավալ տանկային զորավարժություններ, իսկ Մերձդնեստրի առաջնորդ Եվգենի Շևչուկն այցելեց Ղրիմ, որտեղ ֆոտոսեսիա անցկացրեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, նշում էին պարբերականները: ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |