Բաքու. «Ադրբեջանցիների խաղաղ ցույցը Թեհրանում խեղդվեց արյան մեջ» 1 հունիսի 2006 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 28-ին տեղի ունեցած հարավային ադրբեջանցիների տարերային հանրահավաքը Իրանի խորհրդարանի առջեւ ցրվեց առանձնահատուկ դաժանությամբ: «Իրանի իշխանությունները ադրբեջանցիների ցույցը ճնշելու համար օգտագործել են հատուկ պատժիչ «Եգանի Բիժե» գվարդիան»,-ասվում է Հարավային Ադրբեջանի իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանում զանգվածային ելույթների ընթացքում 50 ադրբեջանցիներ զոհվել են, 600-ը` վիրավորվել եւ չորս հազարից ավելին ձերբակալվել: «Իրանի իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ Թավրիզում, Թեհրանում, Ուրմիայում, Պարսաբադում, Մեշկինում, Սուլդուզում: Իսկ մայիսի 28-ին կայանալիք ակցիան Թեհրանի կենտրոնում խեղդվեց արյան մեջ: Անկախ ամեն ինչից, ադրբեջանցիների ազգային զարթոնքի այդ բռնկումը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ, որպես Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական շարժման հերթական ալիք»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է Day.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |